Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all 9659 articles
Browse latest View live

Ժիրայր Սեֆիլյան. Ժամանակն է արտերկրյահայությանը մասնակիցը դառնալու Հայաստանի քաղաքական կյանքին

$
0
0
Արմինֆո.  Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում արտերկրյահայությանն ընտրությունների ժամանակ գալ Հայաստան, դառնալ դիտորդ, վստահված անձ կամ պարզապես մասնակցել քարոզարշավին: Այդ մասին ասվում է <Սասնա ծռեր> կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարությունում:  <Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարևոր ու վճռական հանգրվանի։ Տարիների դժվարին ու համառ պայքարի շնորհիվ մենք հնարավորություն ունենք խորհրդարանում բարձրաձայնելու ազգային իղձերն ու ռազմավարական նպատակները, ներկայացնելու նաև ձեր տեսակետները մեր պետականության հիմնարար խնդիրների վերաբերյալ, պայքարելու, որ Հայաստանը իրապես դառնա բոլոր հայերի Հայրենիքը, որ վերացվեն արգելքները և անկախ բնակության վայրից բոլորը կարողանան մասնակցել երկրի քաղաքական կյանքին, այդ թվում՝ ընտրել և ընտրվել։   Անկասկած մենք լինելու ենք խորհրդարանում, սակայն շատ կարևոր է, որ ծանրակշիռ կազմով ներկա լինենք։ Այդ նպատակին հասնելու համար նաև ձեր օգնության կարիքն ունենք։ Ուստի կոչ եմ անում ընտրությունների ժամանակ գալ Հայաստան, դառնալ դիտորդ, վստահված անձ կամ պարզապես մասնակցել քարոզարշավին, որպեսզի ձեր Սասնա Ծռերի ձայնը լիարժեք կերպով լսելի դառնա և ցանկալի արդյունք տա>, -ասված է հայտարարության մեջ:

Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիր

$
0
0
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է  «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը, որը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր` ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, միջոցառման շրջանակներում  ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը։ Հայկական կողմից այն ստորագրել է նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։ Համաձայնագրին հետագայում միանալու են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, բայց այն բաց է լինելու նաև այլ երկրների համար:  «Տրանսպորտային շաբաթ-2018» - ի ընթացքում տեղի է ունեցել նաև «Ռուսաստանի տրանսպորտ. Միասնական թվային հարթակ» համաժողովը, որին հաջորդել է  Ճանապարհային երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունում» 9-րդ միջազգային համագումարը, «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» լիագումար նիստը։  Նախատեսվում են մի շարք ոլորտային համագումարներ:  Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պաշտոնական հանդիպում է ունենալու ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ: 

Պրոդուկտի մշակման ճամբարի մասնակից 10 նորարար թիմերը աշխատեցին մենթորների հետ

$
0
0
Արմինֆո.Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկեց Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։ Ճամբարին մասնակցության համար հայտ էին ներկայացրել 45-ից ավել թիմեր, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման և այլ ոլորտների համար։  Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության և իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի և թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատեցին Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում թիմերը սովորեցին, թե ինչ է Business model canvas-ը և ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել և կառուցել պրոդուկտի նախատիպը։  Այնուհետև, թիմերն ունեցան անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ և քննարկեցին իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, փորձեցին ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features: «Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր և հեռանկարային գաղափարների առատությունը և մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին և հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ «Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ և պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ և պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։   Մանրամասն տեղեկությունների համար դիմել`  Լուսինե Ղուկասյան  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան    Lusine.ghukasyan@mic.am Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն - Հայաստանի մասին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:  

Սև ուրբաթ. առցանց գնումներ և իրական անակնկալներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Գլոբբինգ»-ի սպասարկման կենտրոններում

$
0
0
Արմինֆո.Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առցանց առևտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սև ուրբաթն իդեալական օր է առցանց գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Հայաստանն այս առումով ևս բացառություն չէ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի և Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առևտրից օգտվողների համար: Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համար՝ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են Գլոբբինգի ծառայությունները: Իսկ բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններ՝ առաջին անգամ Գլոբբինգի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:   Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս են՝ ներառյալ անձնական շփումները, վճարումների և գնումների կատարումը, և այլն: «Արդեն մի քանի տարի գործող՝ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաև մեր գործընկեր Գլոբբինգի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարևորը՝ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, Գլոբբինգից արդեն իսկ օգտվող մարդիկ՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամ՝ Գլոբբինգի իրենց հաշվին՝ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելավածով: Իսկ եթե Գլոբբինգի ծառայությունից դեռևս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքն՝ կունենան  անսահմանափակ ինտերնետ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաև կունենան ձայնային և SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»: Ռալֆ Յիրիկյանը նաև տեղեկացրել է, որ այսուհետ Երևանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 և Կապանում՝ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն Գլոբբինգի արագ սպասարկման կետեր: Ի դեպ, ՄոբիԴրամի միջոցով Գլոբբինգի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի: «Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մոբիդրամի հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Գլոբբինգի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանը՝ Սև ուրբաթը։ Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու Գլոբբինգում և Մոբիդրամում, և ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, և մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է և այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»: «Նախորդող երեք տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ զգալի ծավալի առցանց գնումներ են կատարել՝ շահեկան պայմաններով: Մինչ այդ՝ Հայաստանի  բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու Սև ուրբաթի ընձեռած առավելություններից։ Գլոբբինգի ստեղծմամբ բացվեցին խնայելու նոր հնարավորություններ», - ավելացրել է ընկերության հիմնադիր տնօրենը։ Մոբիդրամ հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել համապատասխանաբար՝ AppStore կամ GooglePlay Market:   

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ` իշխանության խաղաղ հանձնում

$
0
0
Արմինֆո.Արդեն Հայաստան է ժամանել ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչներ: Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա նշել է, որ ակնկալվում է նաև Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությունն առաքելությանը, իսկ Ադրբեջանն ու Ուկրաինան դիտորդական առաքելությանը չեն մասնակցի: Ընդհանուր առմամբ, ԱՊՀ դիտորդների թիվը կհասնի 72-ի, ինչը, Սլոբոդայի ասելով, բավական է` հաշվի առնելով հանրապետության մասշտաբները: Նրա ասելով, առաքելության նպատակը ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումն է Հայաստանում:   Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` Սլոբոդան կարծիք է հայտնել, որ դա ոչ թե հեղափոխություն էր, այլ` իշխանության խաղաղ հանձնում:   Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 9 կուսակցություն և 2 դաշինք: Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 24-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը:

Գլխավոր շտաբի պետ. «Իսկանդեր՚ ՕՄՀՀ Հայաստանի ունեցած միակ սզպող սպառազինությունը չէ

$
0
0
Արմինֆո. Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հասարակությանն «Իսկանդեր՚ ՕՄՀՀ մշտական ցուցադրման անհրաժեշտություն չի տեսնում: Նոյեմբերի 22-ին Գյումրիի ուսանողների հետ հանդիպմանը ԳՇ պետը նաև հավաստիացրել է, որ  «Իսկանդեր՚ ՕՄՀՀ Հայաստանի ունեցած միակ սզպող սպառազինությունը չէ: «Մենք ունենք նաև այլ տարատեսակ սպառազինություն, որը ժամանակին կներկայացվի՚, - հայտարարել է Արտակ Դավթայնը, հավելելով, որ այժմ դրանց մասին խոսելու ժամանակը չէ: Նա նաև հիշեցրել է, որ «Իսկանդերները՚ ժամանակին ներկայացվել են հասարակությանը, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա, իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա դրանք մշտապես անցկացվում են, և միայն այս տարի անցկացվել է «Իսկանդերների՚ ներգրավմամբ 4 զորավարժություն:

Սվիտալսկի. Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է խոսքի և հավաքների ազատության ապահովման առումով բարձր ցուցանիշների հասնել

$
0
0
Արմինֆո. Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է խոսքի և հավաքների ազատության ապահովման առումով բարձր ցուցանիշների հասնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:   Եվրոպացի դիվանագետը հույս է հայտնել, որ նախընտրական արշավի ընթացքում երկրի իշխանություններին կհաջողվի նվազագույնի հասցնել ատելությունը, քանի որ այն սպանում է ժողովրդավարությունը, բացասաբար ազդում քաղաքական մշակութի վրա: <Հուսով ենք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում կհաջողվի ապահովել ժողովրդավարության բարձր չափանիշ>,- հայտարարել է Սվիտալսկին:   Նրա կարծիքով, հեղափոխությունից հետո մարդիկ Հայաստանում ավելի ազատ են դարձել, և դրանում մեծ նշանակություն ունեն ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը: <ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԶԼՄ-ների համար նոր միջավայրի ստեղծմանը, որը կապահովի ազատ աշխատանք>,- ամփոփել է դիվանագետը:

Փաշինյանը՝ Քոչարյանի մասին. Մենք ոչ ոքի չենք չեզոքացրել

$
0
0
Արմինֆո.<Մենք ոչ ոքի չենք չեզոքացրել: Ամեն մարդ ինքն է իրեն չեզոքացնում կամ չի չեզոքացնում>,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարմանը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Քոչարյանի անվտանգությունն ապահովվում է պետության կողմից:   Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում 2008 թ. «Մարտի 1-ի> քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Թուրքիայի նախագահի խոսնակ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին

$
0
0
Արմինֆո. Անկարան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի: Այդ մասին <Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան> խորագրով գիտաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:   Ermenihaber-ի համաձայն՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նա ընդգծել է ՌԴ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նրա խոսքով, Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն <ինչ-որ ուժերի> խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է: Քալընը ընդգծել է նաև, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշմանը, և գտնում է, որ հակամարտության կարգավորումը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով

$
0
0
Արմինֆո. Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև:   ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հիմնականում հետաքրքրվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման մանրամասներով: Շավարշ Գևորգյանը պատասխանել է ԵԱՀԿ վերլուծաբանին հետաքրքրող հարցերին, նաև ներկայացրել Մայրապետյանի կալանավորման օրվանից մինչև այս պահը զարգացած  իրադարձությունների մանրամասները: Իվան Գոդարսկուն ներկայացվել են Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի տակ լինելը փաստող, Մայրապետյանի կողմից հ/ը-թյան ֆինանսավորումը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Հյուրի խնդրանքով դիտորդական առաքելության ներկայացուցչին են ներկայացվել նաև Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունների պատճենները: Ներկայացվել են բացառապես նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթեր: Շավարշ Գևորգյանը հյուրին նաև իր մտահագությունն է հայտնել ընդրություններին ընդառաջ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:  Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախաձեռնությամբ:  Վերջում զրուցակիցներն անդրադարձել են նաև սպասվող արտահերթ ընտրություններին հեռուստաընկերության լուսաբանումների հարցին և հնարավոր խնդիրներին:   Նշենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Փաշինյան. Չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են

$
0
0
Արմինֆո. <Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն>,-լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում երկու երկրների հակասական դիրքորոշումներին: <Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է և սրանից հետո լինելու է ուժի մեջ>,-հայտարարել է Փաշինյանը:   Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ հայտարարությամբ, որ կողմ է Հայաստանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը`որպես կազմակերպությունում նախագահող երկրի և գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով Բելառուսին անցնելուն: Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկեց ստեղծված իրավիճակը, պատմելով նրան փակ հանդիպման մանրամասները և աջակցելով Նազարբաևի դիրքորոշմանը: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից կպահանջի բացատրություն: Մինսկը, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազայի միջոցով Փաշինյանին մեղադրեց միջազգային արձանագրային նորմերը խախտելու մեջ: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատխազի տեղը: Փողոցային ժողովրդավարության նորմերն ընդունելի չեն միջազգային քաղաքականության մեջ»: Երևանն այս հայտարարությանն արձագանքեց պատգամավոր Ալեն Սիմոնյանի մակարդակով, ով ընդգծեց, որ Մինսկը չէ, որ պետք է Փաշինյանին դասավանդի միջազգային քաղաքականության կանոնները և նորմերը, քանի որ Մինսկն անընդհատ խախտում է դրանք:

Չնայած վարկանիշներին՝ Էդմոն Մարուքյանն ընտրությունների արդյունքում երկրորդ տեղն է կանխատեսում

$
0
0
Արմինֆո.<Լուսավոր Հայաստանն> ունի խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու բոլոր շանսերը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը;   Նրա խոսքով, կուսակցությունը տիրապետում է դրա համար անհրաժեշտ կադրային և գաղափարախոսական ներուժին: <Մեր կուսակցության վարկանիշը վերջին վեց ամիսներին բարձրացել է երկու անգամ: Այժմ մենք կարող ենք հավաստել, որ հավակնում ենք երկրորդ տեղին: Դա մեր կառուցողական աշխատանքի, ինչպես նաև երկրում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքն է>,- նշել է նա:   Մարուքյանի խոսքով, հավասար պայմանները, ընտրություններում համատարած և կոպիտ խախտումների բացակայությունը թույլ են տալիս քաղաքական ուժերին, որոնք վայելում են հասարակության վստահությունը, համապատասխան լեգիտիմ ներկայացուցչություն ունենալ իշխանությունում:   Մինչդեռ <Գելափ Ինթերնեյշնլի> սոցհարցման տվյալների համաձայն՝ <Լուսավոր Հայաստանը> 4-րդ տեղում է՝1,2% ձայնով՝ զիջելով նույնիսկ Հանրապետական կուսակցությանը, որն ունի 1,5%: Իսկ առաջատարը <Իմ քայլը> դաշինքն է` 68.3%, որին հաջորդում է <Բարգավաճ Հայաստան>՝ 6.7%:

Նիկոլ Փաշինյան . ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու

$
0
0
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևանե ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը:   Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներե միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևանե ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ է:   Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևանե ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու: «Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելովե,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը: «Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբե,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով: Անդրադառնալով հատկապես քաղաքի կենտրոնում առկա անավարտ շինարարություններին՝ Արթուր Մեսչյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է բոլոր գործիքակազմերը, որոնց կիրառումը կխթանի կիսակառույցներն ավարտին հասցնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացումն ու նշել, որ ներդրողների հետ ակտիվ երկխոսությունը խնդիրների լուծման, ներդրումային ծրագրերի կյանքի կոչման լավագույն տարբերակն է:

Արմեն Աշոտյան. Ահազանգեր եմ ստանում այն մասին, որ դպրոցների աշխատակիցներին հորդորում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին

$
0
0
Արմինֆո. Առավոտից Երևանի տարբեր դպրոցներից ահազանգեր եմ ստանում այն մասին, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հորդորում են մասնակցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արմեն Աշոտյանը:   Պատգամավորը հայտարարել է նաև, որ այդ տեղեկատվությունը ստուգվել է և հաստատվել, որ կառավարությունը փորձում է որքան հնարավոր է շատ մարդ հավաքագրել վաղվա երթի համար: <Այսինքն՝ այսօրվա իշխանությունները գործում են նույն սխեմայով, ինչում ժամանակին նրանք մեղադրում էին մեզ: Փաշինյանն օգտագործում է որոշակի լծակներ՝ դեռ նախընտրական քարոզարշավը չսկսած>,- նշել է Աշոտյանը:   Բացի այդ, պատգամավորը նշել է, որ նամակ է ստացել մի խումբ գիտնականներից, ովքեր հայտարարել են, որ բոլոր ՊՈԱԿ-ների, գիտակրթական ուսումնական հաստատությունների հաշիվները տեղափոխվելու են ՀՀ գանձապետարան։  <Դա մեծ հարված է գիտակրթական հիմնարկների ակադեմիական ազատություններին, քանի որ գիտությամբ զբաղվող մարդիկ զգալիորեն կախված կլինեն պետությունից և այն բանից, թե երբ և ինչպես է հատկացվելու ֆինանսավորումը>,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ դեպքում կդադարեցվեն բլոր դրամաշնորհային ծրագրերը, քանի որ դրանք փոխանցվում են անմիջապես գիտական հաստատություններին:

ԿԸՀ. Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն  իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ

$
0
0
Արմինֆո. Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն  իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: Այդ մասին ասվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:   ՀՀ ԿԸՀ-ն պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:   Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:   Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչությունե:   Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված, և որի նկատմամբ կիրառելի են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ից և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հենց սա է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:   Ավելին, օրենսգիրքն ամրագրել է, որ նշված ժամկետի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Այսինքն, արգելված ժամանակահատվածի մասին կարող է խոսք լինել, բացառապես մեկ դեպքում, երբ նման ժամանակահատվածն իր հստակ սահմաններով ամրագրված կլինի ընտրական օրենսգրքով: ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նախընտրական քարոզչության սկիզբն ու ավարտը, այդ ժամանակահատվածում գործող մի շարք կանոններ ու սահմանափակումներ, և չի սահմանել քարոզչության իրականացման համար արգելված ժամանակահատված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների համար, բացառությամբ քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվան վերաբերող սահմանափակումը:

ՀՀ ոստիկանությունը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից

$
0
0
Արմինֆո.ՀՀ ոստիկանությունը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից:  <Ժիրայր Սեֆիլյանը «Ազատությունե ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում:   Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից: Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից>,- հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան

$
0
0
Արմինֆո.Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Այդ մասին ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:   Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է: Հայտարարությունում նաև նշվում է, որ ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նշենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Սոնա Տռուզյան. ՀՀ ՔԿ-ն մեքենաների տեխստուգմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ հարոցված քրեական գործով վերականգնել է ավելի քան 430 մլն դրամ

$
0
0
Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեն ավտոմեքենաների տեխնիկական ստուգմամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ հարոցված քրեական գործով վերականգնել է ավելի քան 430 մլն դրամ: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը:   Տռուզյանը նշել է, որ մոտ ապագայում տվյալները կներկայացվեն այս ոլորտում իրավախախտումների վերաբերյալ բացատրություններով: «Քրեական գործեր են հարուցվել նաև երկրի գրեթե բոլոր մարզերում, նմանատիպ գործերը քննվում են: Հետաքննության հիմնական նպատակը վնասը վերականգնելն է, և այս ուղղությամբ հերթական քայլերի ընթացքում միայն Երևանում վերականգնված վնասը կազմել է 430 մլն դրամ:   Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացված լիցենզիայի հիման վրա մի շարք ընկերություններ, որոնք գործում են Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական ստուգում,  ինչի արդյունքում տեղի են ունեցել չարաշահումներ, զգալի վնաս հասցնելով պետությանը:

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին կոչ արեց կատարել տնտեսական հեղափոխություն

$
0
0
Արմինֆո. Գարնանը հայ ժողովուրդը քաղաքական հեղափոխություն է արել, իսկ հիմա եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը: Այս մասին Երևանում տեղի ունեցած երթի ընթացքում հայտարարեց  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   Նրա խոսքերով, երթի նպատակն է մեկ անգամ ևս հաստատել ժողովրդի հաղթանակը  մայիսյան հեղափոխության ժամանակ: «Մենք քաղաքական բարեփոխումներ ենք կատարել ապրիլ-մայիս ամիսներին, եկել ենք տնտեսության հեղափոխության ժամանակը: Այսօր մենք սկսում ենք տնտեսական հեղափոխությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի ստեղծագործական հզորությանը, մենք հավատում ենք, որ մենք կարող ենք տնտեսական հեղափոխություն կատարել, որը մեր երկրի տնտեսությունը կբարձրացնի նոր մակարդակի: Կեցցե աշխատասեր հայ ժողովուրդը», - ասաց Փաշինյանը:   Փաշինյանի կողմնակիցների երթը շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Երթի գագաթնակետը կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երթի մասնակիցները Հայաստանի դրոշներով վանկարկում են «Հայաստան»:

Անցած շաբաթ թշնամին ավելի քան 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ:   Ինչպես տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:   ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:-
Viewing all 9659 articles
Browse latest View live