Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all 9659 articles
Browse latest View live

Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը

$
0
0
Արմինֆո.20 նոյեմբերի 2018 թ., Երևան. Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար. այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ «Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի  դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ և Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաև 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն և 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» և «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, համապատասխանաբար 500 և 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի և Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև 20000 ՄԲ և 30000 ՄԲ շարժական ինտերնետ։ «Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, և մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի և այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը և հարմար, և մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  Նշենք, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:  Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։  

Փաշինյան. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը խիստ փոփոխության կենթարկվի

$
0
0
Արմինֆո. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը խիստ փոփոխության կենթարկվի: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   Նրա ասելով, նախարարությունների թիվը կկրճատվի առնվազն 5-ով, ինչը, իր հերթին,  ենթադրում է աշխատատեղերի թվի կրճատում: «Սակայն այդ մարդիկ կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ, գտնել ավելի արժանավայել աշխատանք, քան պետական ապարատում 80 հազարով աշխատելը՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:   Անդրադառնալով կառավարության հասցեին հնչող քննադատությանը` Փաշինյանը նշել է, որ այստեղ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պահեր: «Կան մարդիկ, որոնք տեղավորվելով կառավարությունում սկսել են լուծել իրենց բարեկամների և ազգականների հարցերը, սակայն նրանք իմ որոշմամբ պաշտոնից ազատվել են, այժմ նրանք ցուցակում չկան, և հայտարարում են, թե երկրում ժողովրդավարություն չկա՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության Միջազգային անվտանգության քաղաքականության և երկկողմ հարաբերությունների վարչության պետ, ԳԴՀ ՌԾՈՒ  1-ին կարգի կապիտան Աքսել Ռիշտաուի համանախագահությամբ անցկացվել են 10-րդ հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:   Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ:   Լևոն Այվազյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա խնդիրները, պաշտպանական քաղաքականության մոտեցումները դրանց կարգավորման ուղղությամբ:   Գերմանական կողմն իր հերթին ներկայացրել է եվրատլանտյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առկա սպառնալիքները և տարածաշրջանի երկրների մոտեցումները:   Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակող ձևաչափերով համագործակցության հեռանկարները:

ԱՄՆ-ում Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՍԺՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

$
0
0
Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են պարբերական: Հանդիպումներին մասնակցում էին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Զոհրաբ Մնացականյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը

$
0
0
Արմինֆո.Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:   Ինչպես ԱրմԻնֆո-ին  հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին, գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի գրասենյակի մանդատի շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի հեռանկարները:   Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստանում բարեփոխումների գործընթացին, օրենսդական փոփոխություններին և մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը:   Ներկայացնելով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի իշխանությունների համար հանդիսանում է կարևոր գերակայություն:   ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են նաև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորել է ցեղասպանությունների վաղ կանխարգելման մեխանիզմի ներդրումը:   Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերը: Այս համատեքստում երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:   Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են:   

Արտգործնախարարի պաշտոնակատարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթել է հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն է հայտնել դրանց դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր եվրոպական արժեքների շուրջ համախմբված կառույցի գործունեության արդյունավետության և վարկանիշի բարձրացման գործում:      Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:   ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Հայաստանն ու ԵԽ քննարկում են 2019-2022 թթ.գործողությունների ծրագիրը

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի քննարկման շրջանակներում հանդիպել է դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությւոնից, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերներից է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին, և կառավարությունը հանձնառու է ընդլայնելու ու ամրապնդելու այդ փոխգործակցությունը: Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԽ փորձագիտական ու մասնագիտական կարողությունների ներդրումը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում: Նա ընդգծել է ԵԽ Գործողությունների ծրագրի թիրախային ներգրավվածության անհրաժեշտությունը Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում։ Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների հետ մտքեր է փոխանակել Եվրոպայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակի ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք արդի հարցերի շուրջ։

Մնացականյանն ու Յագլանդը քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանն առնչվող հարցեր և ղարաբաղյան հակամարտությունը

$
0
0
Արմինֆո.Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակել կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվել է վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։   Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։   Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՀՀ գլխավոր դատախազությունում 41 քրեական գործ է հարուցվել բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ

$
0
0
Արմինֆո.2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով  հարուցվել են քրեական գործեր:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:   ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:   Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է 15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ:

Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակ GBA-ի կողմից

$
0
0
Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը  The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության  կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով  տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։ Մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների  համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն։  

Հանրապետության նախագահի աշխատակազմում արձագանքել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին  լրատվամիջոցների հրապարակումներին

$
0
0
Արմինֆո.Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին լրատվամիջոցների հրապարակումներին:  «Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով՚, - ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

Ռուսաստանցիների մոտ 5 տոկոսը որակյալ աշխատանք փնտրելու նպատակով պատրաստ է տեղափոխվել Հայաստան և Բելառուս

$
0
0
Արմինֆո.Ռուսաստանցիների մոտ 5 տոկոսը որակյալ աշխատանք փնտրելու նպատակով պատրաստ է տեղափոխվել Հայաստան և Բելառուս: Այ սմասին են վկայում Romir հետազոտական ​​հոլդինգի անցկացրած հարցման արդյունքները:  «Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ չնայած գործազրկության սուր պրոբլեմի բացակայությանը, ռուսաստանցիները մտահոգ են իրենց մասնագիտական ​​գործունեության առումով: Այժմ աշխատանքի շուկայում ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ`որքան էլ մրցունակ և պահանջված լինի ձեր մասնագիտությունը, միևնույնն է, պետք է մշտապես կատարելագործվել և թարմացնել գիտելիքների բազան: Հակառակ դեպքում 3-5 տարի անց դու կհայտնվես աշխատանքը կորցնելու վտանգի առջև», - ասում է Romir հոլդինգի նախագահ, սոցիոլոգիայի դոկտեր Անդրեյ Միլյոխինը:   Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվեց, որ ռուսաստանցիների մեծ մասը չի ցանկանում փոխել իրենց բնակության վայրը`հանուն նոր աշխատանքի: Միայն 23% -ն է հայտարարել, որ կարող են տեղափոխվել Ռուսաստանի մեկ այլ մարզ կամ ԱՊՀ մեկ այլ երկիր`հանուն կարիերայի հեռանկարների:

Նախարարի պաշտոնակատար. 2-3 ամսվա ընթացքում միջազգային փորձագետները կհրապարակեն «Ամուլսար՚ հանքավայրի մշակման նախագծի էկոլոգիական փորձաքննության արդյունքները

$
0
0
Արմինֆո. 2-3 ամսվա ընթացքում միջազգային հեղինակավոր փորձագետները կհրապարակեն «Ամուլսար՚ հանքավայրի մշակման նախագծի էկոլոգիական փորձաքննության արդյունքները: Նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նրա ասելով, նախագիծը կիրագործվի միայն այն դեպքում, եթե ապացուցվի դրա անվտանգությունը երկրի ջրային ավազանի համար:   Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագծի շրջանակում շինարարական աշխատանքներն այսօրվա դրությամբ կասեցված են: Դրա համար առիթ են ծառայել բնապահպան ակտիվիստների բողոքի գործողությունները, որոնք պնդում են, որ հանքավայրի գործարկումը կվնասի Ջերմուկ քաղաքի շրջակա միջավայրը:   Միևնույն ժամանակ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակումը կասեցրել է` այդ շրջանում Կարմիր գրքում գրանցված «Ապոլո՚ տեսակի թիթեռի և «Ոզնաթուփ մեխակ՚ տեսակի բույսի հայտնաբերման առնչությամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը Lydian Armenia ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցել ապօրինի լեռնային մշակումների համար: Հետագայում Բնապահպանության նախարարությունն անցկացված հետազոտությունների արդյունքում Կարմիր գրքում գրանցված մեխակներ և թիթեռներ չի հայտնաբերել: Միևնույն ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում առավել ծավալի ներրդում է եկել Ջերսիից (38 մլն դոլար), որտեղ գրանցված է Lydian International ընկերությունը:   Հավելենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա մեծ մամուլի ասուլիսում անդրադառնալով  իր կառավարության ձեռքբերումներին և տապալումներին`  գլխավոր ձախողումը համարել է լեռնարդյունահանման ոլորտի քաղաքականությունը: «Մեր քաղաքականությունը, որն, այնուամենայնիվ, բխում է ազգային շահերից, ստեղծում է որոշակի բացասական ֆոն ներդրումային քաղաքականության համար՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը, համոզմունք հայտնելով, որ այդ ֆոնը շուտով կվերանա: Այդ համատեքստում անդրադառնալով Ամուլսարի նախագծին` Փաշինյանը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ, Ամուլսարի հանքի շուրջ կառավարության կողմից բարձրացվող հարցերն օրինական են: «Մեր հարցը շատ կոնկրետ է. արդյոք կա վտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար, եթե կա, նշանակում է`  ձեռնարկությունը պետք է փակվի: Եթե չկա, ապա մենք կաջակցենք նախագծի իրագործմանը: Հուսով եմ, որ այս հարցի վերաբերյալ մինչև գարուն կարող ենք կայացնել որոշում` հիմնված փաստերի վրա՚, - ասել է նա:   Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:

ՀՀԿ. Նիկոլ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը

$
0
0
Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այդ մասին ասվում է ՀՀԿ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:  <Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումներիե համաձայն՝ «վարչական ռեսուրսի չարաշահումըե որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակովե:   Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալե զեկույցը, ինչպես նաև վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանըե: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:   Այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը:   Ն. Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:   Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով>,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականները քննարկում են տարածաշրջանային նախագծերի անվտանգությունը

$
0
0
ԱրմԻնֆո-Turan: Նոյեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Թուրքիայի ու Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը:   Բացելով հանդիպումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն է՝ ապահովել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը, երեք երկրների կողմից իրականացվող ռազմավարական էներգետիկ նախագծերի անվտանգությունը, երեք պետությունների բանակների միջև համագործակցության խորացումը:   Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն իր հերթին նշել է, որ երեք պետությունների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի և կշարունակվեն ամրապնդվել:   Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան նշել է, որ երեք երկրները ռազմավարական գործընկերներ են, վերջիններիս ռազմական համագործակցությունը շատ կարևոր է տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար:

Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում  BeeTV-ի բաժանորդներին

$
0
0
Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:  BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, այժմ կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում և բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար: Beeline բաժանորդները կարող են ներբեռնել BeeTV բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար և վայելել հեռուստատեսությունն ամենուր։ Իսկ միանալով COMBO փաթեթին՝ բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաև իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաև իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի:  «Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝ միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակից դիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ և YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, Neo Max և COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներից որևէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:  Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։  

և Հայաստանի մանուկներ հիմնադրամը կրթաթոշակ են տրամադրել մարզաբնակ քառասուն ուսանողների

$
0
0
Արմինֆո.  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) 2018-2019 ուսումնական տարում կրթաթոշակ են տրամադրել Հայաստանի 5 մարզերի 1-4-րդ կուրսերի 40 ուսանողների՝ «Էյչ-Էս-Բի-Սի կրթաթոշակե ծրագրի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, HSBC Հայաստան-COAF համատեղ կրթաթոշակի ընդհանուր դրամական ֆոնդը կազմել է 9.5 միլիոն ՀՀ դրամ։   Երկու կազմակերպությունների քառամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռվել է Հայաստանի պետական և մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար և հեռակա ուսում ստանալու հնարավորություն։  Ի լրումն ֆինանսական աջակցության, նշված կազմակերպություններն ուսանողներին ընձեռել են մասնագիտական պրակտիկայի և փորձի փոխանակման հնարավորություն:   Նշենք, որ HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր մոտ 3800 գրասենյակներից, որոնք գտնվում են 66 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2018թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2 603 միլիարդ ԱՄՆ դոլար: «Էյչ-Էս- Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին:

ՀՀ կառավարությունը մերժեց ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հաղորդակցման մասին օրենքի նախագիծը

$
0
0
Արմինֆո.Նոյեմբերի 21-ին Հայաստանի կառավարությունը հրաժարվեց փոխել ճանապարհային անվտանգության ապահովման մասին օրենքը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանությունը հույս է հայտնել, որ այս օրինագծով կարգավորվում են վարորդի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վարքագծի կանոնները, երբ մեքենան կանգնեցվում է իրավապահ մարմինների կողմից:   Այսպես, ՀՀ Ոստիկանության կողմից առաջարկված նոր կանոնների համաձայն, այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակցի պահանջով մեքենան կանգնեցվում է, վարորդի մեքենայից դուրս գալու անհրաժեշտություն չկա: Ավելին, հայ վարորդները չպետք է ոստիկանի հետ շփվեն մեքենայից դուրս: Կանգնելուց հետո անհրաժեշտ է մնալ մեքենայի մեջ և բացել պատուհանը, ոստիկանի հետ հաղորդակցվելու համար:   Իր հերթին, ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է բարևել, հստակ ներկայանալ, որից հետո վարորդին հաղորդել կանգնեցնելու պատճառները:   Ընդ որում, երբ, այնուամենայնիվ, վարորդն իր ցանկությամբ դուրս է եկել մեքենայից, ոստիկանն իրավունք ունի պահանջել վերադառնալ մեքենա: Մերժում ստանալու դեպքում այդ գործողությունը կհամարվի անհնազանդություն իրավապահ մարմինների աշխատակցի օրինական պահանջին:   Այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դեմ է արտահայտվել օրինագծին, պատճառաբանելով, որ հարցը կարող է լուծվել սոցիալական գովազդի շրջանակներում, այլ ոչ թե մի ամբողջ իրավական ակտով: Նիկոլ Փաշինյանը նույնպես կասկածի է ենթարկել օրենսդրական փոփոխությունների հիմնավորվածությունը: Արդյունքում, օրինագիծը հետաձգվել էր դրա ոչ լիարժեք լինելու պատճառով:

«Արարենք միասինե. Այսօր մեկնարկում է Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

$
0
0
Արմինֆո. Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստանե համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:  «Արարենք միասինե խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:   Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար: Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամե կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար): Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն էլ կայացել էր նոյեմբերի 14-18-ին: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018ե-ի վերջնական արդյունքին:  «Հայաստանե համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախե հեռուստամարաթոնի միջոցներով:   Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:   Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսել ենք Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:   Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018ե -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարությունը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցող զինվորների կարիքների բավարարմամբ

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների պահանջների բավարարման հնարավորությունների մասին:   Հիշեցնենք, որ նախօրեին, վաղ առավոտյան, ապրիլյան պատերազմի մասնակիցներն ակցիա էին անցկացրել, իսկ երեկոյան հավաքվել կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են զինվորական գրքույկներում ավելացնել ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշումը, ինչպես նաև նպաստել բժշկական ծառայություններից և կրթական զեղչերից օգտվելուն:   Ըստ Գաբրիել Բալայանի, որ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում եղել է օրենսդրական դրույթ, որը նշում է, որ գոյություն ունի մի շարք սահմանափակումներ, կապված մարտիկի կարգավիճակի տրամադրման հետ:   Մասնավորապես, կարգավիճակը պահանջում է զինվորի մասնակցությունը ռազմական գործողություններին`առնվազն երեք ամիս: Այս կարգավիճակը, ինչպես նշել է Բալայանը, նրանց տալիս է նաև որոշակի սոցիալական երաշխիքներ և նպաստներ: Միևնույն ժամանակ, շատ ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում կա մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահության մասին նշում, ինչը նրանց իրավունք է տալիս է օգտվել ուսման վարձի 30% զեղչի արտոնությունից: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների մասնակիցների կարգավիճակը տալիս է սոցիալական առավելությունների ավելի լայն շրջանակ, որը հիմնականում վերաբերում է առողջապահության ոլորտին:   Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Փաշինյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ հաղորդակցվելու ժամանակ նա տպավորություն է ստացել, որ նրանք չեն պահանջում ռազմական գործողությունների մասնակցի կարգավիճակ: Դա հաստատում է նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հավաստիացնում է, որ նախկին զինծառայողները պահանջում են միայն, որ լինի ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշում, որը ֆինանսական հարցերի հետ կապ չունի, այլ ունի բարոյական նշանակություն: Այսպիսով, ըստ Սարգսյանի, որոշվեց զինվորական գրքույկներում նշել ռազմական գործողություններին մասնակցելու մասին, որոշակի ժամկետի նշումով, առանց «ապրիլյան պատերազմ» բառի:   Ինչ վերաբերվում է բժշկական ծառայություններից օգտվելուն, ինչպես պարզաբանել է Գաբրիել Բալայանը, ռազմական թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք գտնվում են պետության հոգածության ներքո և համապատասխան բժշկական օգնություն են ստանում զինվորական հիվանդանոցներում: Իսկ թանկարժեք բժշկական ծառայությունների համար նրանց համար գոյություն ունի 50% զեղչ:
Viewing all 9659 articles
Browse latest View live