Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all 9659 articles
Browse latest View live

Արամ Սաֆարյան. Ընտրություններում կհաղթեն ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերը

$
0
0
Արմինֆո. Առաջիկա ընտրություններում կհաղթեն ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերը: Մամուլի ասուլիսում այդպիսի կանխատեսում է արել «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Նա ընդսմին նշել է, թե Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որպեսզի նախընտրական շրջանում հանրապետությունը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման հարթակի: «Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը պետք է համալրվի մյուս աշխարհաքաղաքական վեկտորների հետ հանրապետության համագործակցությամբ, իրնչն, ի դեպ, Երևանը հաջողությամբ արել և անում է՚, - ասել է նա:   Նրա համոմզմամբ, վերջին ժամանակներս ակտիվացած հակառուսական տրամադրությունների ֆոնին առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերը պետք է հստակ նախանշեն իրենց աշխրհաքաղաքական հայացքները: «Կարծում եմ, պետք է հստակ պատասխան տրվի ամեն տեսակ հակառուսական հայտարարության, որպեսզի մեր ռազմավարական գործընկերը դրանում չտեսնի ընտրություններից հետո աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության միտում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, պաշտպանական, աջակցում է նրա անվտանգության բարձրացմանը, հենց այդ տրամաբանությունից ելնելով, երկրի նոր իշխանությունները ոչ միայն պետք է շարունակեն ժառանգած արտաքին քաղաքական գիծը, այլև պետք է ավելի խորացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ՚, - ամփոփել է նա:  «Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն, իր հերթին, հայտարարել է, թե Հայաստանի առավելությունն այն է, որ ակտիվ մասնակցում է թե եվրասիական, թե արևմտյան գործընթացներին, և մեր խնդիրը այդ վեկտորների միջև կամրջի դեր ստանձնելն է: Նա նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրի այն ուժին, որը կապահովի երկրի զարգացումը: Գ.Հարությունյանն ընդսմին հիշեցրել է, որ Խորհրդային Հայաստանի համեմատ մի քանի անգամ նվազել է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ մակարդակը, երեք անգամ կրճատվել է տեխնոլոգիական կադրերի թիվը, հավելելով, որ Հայաստանի ապագա իշխանությունների ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ հարցերին:

Հայաստանը և Իտալիան քննարկել են համագործակցության հարցեր

$
0
0
Արմինֆո. Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։ Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։

Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը մասնակցում է Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեան

$
0
0
Արմինֆո.Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվող Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։

Փաշինյան. Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է

$
0
0
Արմինֆո.Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է: Նոյեմբերի 19-ին այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունի քաղաքի 190-ամյակի առնչությամբ Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ժամանակ:   Փաշինյանի ասելով, հայերը միասին կերտել են նոր Հայաստան, և ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուրն իշխանություն է Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք շատ բարձր ինքնագնահատական ունեցող ժողովուրդ ենք, բայց նաև մեկ-մեկ քննադատում ենք ինքներս մեզ, մեկ-մեկ էլ շատ ենք քննադատում։ Տենց քննադատություն լսել եք չէ, որ ասում են՝ «էս երկրում երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախարար կա», և դա ասվում էր իբրև քննադատություն։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ես համարում եմ՝ այն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, դա ոչ թե թերություն է, այլ՝ առավելություն, դրա մեջ է ամբողջ իմաստը։ Երբ որ ասում ենք, որ «դուք Հայաստանի Հանրապետությունում այլևս իշխանություն եք», հենց դա նկատի ունենք, որովհետև, այո՛, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իմ պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետությունում երեք միլիոն վարչապետ կա և պետք է այդպես էլ լինի, որովհետև նոր ժամանակներում, նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է։ Եվ երբ որ ասում ենք, որ նոր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունեինք և, այո՛, Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է և մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք և շատ լուրջ գնահատենք։ Դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը   Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհդրարանական ընտրություններին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  ամեն ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը։ «Հիմա դուք եք կայացնելու որոշում, և ձեզնից յուրաքանչյուրն այդ որոշման ողջ պատասխանատվությունը պետք է զգա։ Այո՛, ձեր մի քվեն որևէ մեկին տալով դուք վճռում եք ձեր երեխայի ճակատագիրը, որն այսօր ձայնի իրավունք չունի», - հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։

Քաղաքագետ. Հայաստանի համար ավելի ընդունելի կլինի Սեմերիկովի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարումը, քան` այդ պաշտոնի հանձնումն այլ պետության ներկայացուցչի 

$
0
0
Արմինֆո. ՀԱՊԿ-ում առկա գործընթացները խաղ չեն, այլ միջազգային քաղաքական գործընթաց են, որում յուրաքանչյուր պետություն պաշտպանում է սեփական շահերը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ սկանդալին: Քաղաքագետն ընդսմին հավելել է, որ այդ առնչությամբ յուրաքանչյուր երկիր պատրաստ է ներկայացնել սեփական հիմնավորումները` թե ինչպես պետք է զարգանան գործընթացները ՀԱՊԿ ներսում: Նա փաստել է, թե Հայաստանն, անշուշտ, համոզված է, որ պետք է շարունակի կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները:  «Իհարկե, Հայաստանն այդ հարցում պետք է ղեկավարվի, առաջին հերթին, սեփական շահերով, և, կամ, պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, կամ գնա փոխզիջման, ընդ որում, զուգընթաց մշակելով իրավական մեխանիզմներ, որոնք կարգավորեն գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը` ֆորս-մաժորային հանգամանքներում՚, - նշել է քաղաքագետը:   Ընդ որում, Մարկարովը կարծում է, որ տվյալ դեպքում Հայաստանի կողմից փոխզիջում կլինի այդ պաշտոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի մնալը: «Եթե դեկտեմբերի 6-ին պետությունների ղեկավարներին, այնուամենայնիվ, չհաջողվի փոխհամաձայնության հանգել, Հայաստանի համար ավելի ընդունելի կլինի Սեմերիկովի կողմից լիազորությունների կատարման ինքնաբերաբար շարունակումը, քան պաշտոնի հանձնումն այլ պետության ներկայացուցչի՚, - համոզմունք է հայտնել փորձագետը:   Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական սկանդալից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հանդես է եկել մեկնաբանությամբ: «Ինչպես նոյեմբերի 8–ի Աստանայի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները կշարունակեն կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է, մեզ մոտ արտառոց իրավիճակ է. հայկական կողմի առաջարկով Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է  զբաղեցրած պաշտոնից, և այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրված է ինձ վրա: Նոյեմբերի 8-ին Աստանայյում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկման արդյունքում մի քանի մոտեցում է ձևավորվել՝ ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը, ըստ որի, նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով (ըստ դրա՝ հաջորդը Բելառուսի Հանրապետությունն է)։ Հենց այդ սկզբունքի մասին էր խոսում Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայի քննարկման արդյունքները։ Մյուս դիրքորոշումն է (Հայաստան)` մինչև եռամյա ժամկետի ավարտը մնացած ժամանակի համար նշանակել իր ներկայացուցչին. շատ երկրներում հրաց է առաջանում նման քայլի արդյունավետության առնչությամբ: Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է դիտարկել այդ հարցը ավանդական կառուցողական փոխգործակցության և դաշնակցության ոգով։ Միաժամանակ, ուզում եմ հատկապես նշել, որ, ամեն դեպքում, որոշումը կայացվելու է զուտ ՀԱՊԿ վեց երկրների ձևաչափով, փոխհամաձայնության հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը։ Լիահույս եմ, որ ԶԼՄ-ները զերծ կմնան տարբեր մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրական գործընթացները։ Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու միացյալ շտաբը լիովին իրականացնում են կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովմանն առնչվող բոլոր խնդիրները՚:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրում

$
0
0
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօր ժամը 15-ին հրավիրում է արտահերթ նիստ, որի օրակարգը չի հրապարակվել: Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նիստերն ավանդաբար անցկացվում են հինգշաբթի օրերը, իսկ մինչ այդ կառավարության պաշտոնական կայքում զետեղվում է առաջիկա նիստի օրիակարգը: Այդուհանդերձ, այսօր ԶԼՄ-ներին տեղեկացնելով արտահերթ նիստի մասին, ժամը 12:40-ի դրությամբ պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվություն չկար:   Հավելենք նաև, որ նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին  սպասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիս:

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մինչև ժամը 14։00 փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

$
0
0
Արմինֆո.Հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մինչև ժամը 14։00 փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, ձյան տեսքով տեղումները դադարել են, և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։ Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։

Նոյեմբերի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

$
0
0
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:   Քննարկվելիք օրինագծերի թվում են՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջե նախագծի վերջնական տարբերակը, Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները, մի շարք միջազգային համաձայնագրեր:

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է. Հեղափոխական պայքարի տվյալ փուլում կատարվել են բոլոր խոստումները

$
0
0
Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին նոյեմբերի 19-ին Մարտունիի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը:   Փաշինյանի խոսքով, քաղաքական թիմը խոստացել է, որ Հայաստանի ժողովուրդը կիրականացնի իր խաղաղ կամարտահայտումը հրապարակներում և փողոցներում և կյանքի կկոչի իշխանափոխության ձգտումը: Ըստ որում, ինչպես ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը, իր թիմը հավաստիացրել է, որ ժողովուրդը ցանկալի նպատակին կհասնի խաղաղ կերպով՝ առանց բռնության և զոհերի:   Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ կառավարությունը կատարել է կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումը: Նա հիշեցրել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելու խոստումը, ինչը նույնպես կատարվել է: <Հետևաբար՝ հեղափոխական պայքարի տվյալ փուլում կատարվել են բոլոր խոստումները>,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  <Մենք կատարել ենք քաղաքական հեղափոխությունը, հիմա ձեզանից խնդրելու ենք մանդատ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով հարկադրել ձեզ ընտրել որևէ մեկին: Հայաստանում անցկացվելու են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ>,- ասել է նա:

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

$
0
0
Արմինֆո.Ավարտվել է «Հայաստանե համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը:   Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:   Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Նոյեմբերի 20-21-ը Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 20-ից 21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի կենտրոնից, այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ:   Հավելենք, որ նոյեմբերի 21-ին ԵԽ նախագահությունը կանցնի Ֆինլանդիային, որը մտադիր է քայլեր ձեռնարկել ԵԽ երկրներում մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Ֆինլանդիայի կառավարության հաղորդման համաձայն, երկիրը ցանկանում է նաև խորացնել այն բանի ըմբռնումը, թե նոր տեխնոլոգիաներն ինչպես են ազդում մարդու իրավունքների վրա: 2019 թվականի փետրվարին Հելսինկին կկազմակերպի արհեստական ինտելեկտին և մարդու իրավունքներին նվիրված միջազգային խորհրդաժողով: Եվրախորհրդում Ֆինլանդիայի նախագահությունը կտևի մինչև 2019 թվականի վերջը:

Արտակ Զեյնալյան. «Ընդդիմադիր» և «թշնամություն» բառերը չպետք է ընկալվեն որպես հոմանիշներ

$
0
0
Արմինֆո.Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ դրանք դառնան Հայաստանի պատմության մեջ ամենալավը, չպետք է կասկած լինի դրանց արդյունքների մասին», - նոյեմբերի 19-ին «Կոռուպցիայի ռիսկը նվազեցումը մասնավոր հատվածում» համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:   Ա.Զեյնալյանը նշել է, որ կուսակցությունները միմյանց հետ արդար մրցակցելու հնարավորությունեն ստացել, և ավելին, քաղաքական գործիչներն իրենց դաշինքների ներսում արդեն մրցակցում են, և դա նորմալ է: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ «ընդդիմություն» և «թշնամություն» բառերը չպետք է մեկնաբանվեն որպես հոմանիշներ:   Պատասխանելով արդարադատության նախարարի ապագայի վերաբերյալ հարցին, Զեյնալյանը հղում է արել ընտրությունների արդյունքներին. « Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից»:  Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

Պետդումայի պատգամավորները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

$
0
0
Արմինֆո. ՌԴ Պետդումայի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ որպես դիտորդ հետևելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այդ  մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:  <Կմեկնեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից, նախատեսվում է ընդհանուր առմամբ ինը մարդ: Ենթադրվում է, որ պատվիրակությունը կգլխավորեմ ես>,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:   Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Ընտրությունների ընթացքին կհետևեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են

$
0
0
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:   Նշենք, որ նոյեմբերի 19-ին ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:   Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, և փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար:   Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, և պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երևանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների և համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:   Նիկոլ Փաշինյանը, ողջունելով վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, և Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է նաև բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի և բարձր ստանդարտների ներդրումը:   Հումանիտար և միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը:  Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը

$
0
0
Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը:   Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավումե ծրագրի շրջանակում: Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:   Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շրջել է թատրոնում և ծանոթացել իրականացված աշխատանքներին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը: «Մեր կառավարությունը մշակույթի ոլորտում իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր: 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանալու տարեկան մեկական անգամ այցելել թատրոն, թանգարան և դասական համերգ: Սա համարում եմ շատ կարևոր ներդրում, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել մշակութային օջախների հաճախելիությունը, այլև կնպաստի մշակույթի հանրահռչակմանըե,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Քո արվեստըե ծրագրի շրջանակում էլ կրթական հաստատություններ են այցելելու գրողներն ու արվեստագետները և վարելու դասընթացներ: «Համոզված ենք, որ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացումը կարևոր նշանակություն կունենա, և այն հանդիսատեսի պակաս չի զգաե,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն: Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:   Մարզ կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը եղել է Սևանի քաղաքային մարզադաշտում և ծանոթացել այստեղ կատարված աշխատանքներին: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ մարզադաշտը վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Մարզադաշտում կառուցվել է տրիբունա, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել է պարսպապատում: Մարզադաշտում տեղադրվել է արհեստական ժամանակակից խոտածածկ: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում այստեղ ելույթներ կունենա Սևան քաղաքի «Սևան յունիորե ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնականում և մեծ է հավանականությունը, որ գալիք տարի հանդես կգա բարձրագույն խմբում:

ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

$
0
0
Արմինֆո. Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։ Այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով

$
0
0
Արմինֆո. Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:

Վերսկսվել է "Բերդ" բնակելի շենքի կառուցապատումը

$
0
0
Արմինֆո.«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով  կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան: ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության  կառուցումը և բնակարանները կհանձնի  սեփականատերերին:  «Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանց. “Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ: Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու  իրենց երկար սպասված  բնակարանները”:  ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգին. “Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի  շենքը “Ի էմ Սի”  ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել  ավարտին շենքի շինարարական աշխատանքները: Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ "Գլենդել Հիլզ"-ի  շատ հաճախորդներ  արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվարվի”:

ԱՊՊԱ ձևակերպում Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով

$
0
0
Արմինֆո.Արդշինբանկը թարմացրել է իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածը՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին ձևակերպել ԱՊՊԱ վկայագրեր առցանց տարբերակով ընդամենը մի քանի րոպեում:   ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ապահովագրություն» բաժին և մուտքագրել ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, ստեղծել պայմանագիրը և վճարել: Պայմանագրի էլեկտրոնային տարբերակը հաճախորդը կստանա իր էլ.փոստին, իսկ թղթային տարբերակը, ցանկության դեպքում, հաճախորդները կկարողանան ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից: Հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերը հնարավորություն կունենան իրականացնել ավանդի ձևակերպում, փոխանցումներ բյուջե, ներառյալ նվիրաբերություն զինծառայողներին: Ավելին, նորացման արդյունքում հնարավոր կլինի փոփոխել հավելվածի հիմնական էջի արտաքին տեսքը և կապ հաստատել Բանկի հետ ընդամենը մեկ հպումով: Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը հետևյալ հղումներով՝ https://goo.gl/PcNJ1K (App Store) և https://goo.gl/SqVDyX (Google Play): Եթե չեք հանդիսանում «Մոբայլ Բանկինգ» անվճար հավելվածի օգտատեր, հիշեցնենք, որ անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը:  

Փաշինյան. Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, ցավոք, չի կարելի ասել մեր գործընկերների մասին

$
0
0
Արմինֆո.<ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը համարում եմ շատ կառուցողական>,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   Նրա խոսքով, պետք չէ մոռանալ, որ ՀԱՊԿ-ում բոլոր հարցերը պետք է որոշվեն կոնսենսուսի հիման վրա: <Եթե դեկտեմբերի 6-ին չհաջողվի կոնսենսուսային լուծում գտնել, Հայաստանը պետք է փորձի հասնել դրան: Այսուհետ Հայաստանը չի պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող հարցերը, իսկ Կազմակերպության շրջանակներում ՀՀ-ն հնարավոր բոլոր հարցերը կլուծի փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում>,- հայտարարել է Փաշինյանը:   Խոսելով իր հայտարարության առնչությամբ Մինսկի կոշտ արձագանքի մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ այդ խոսակցությունում իրեն զրուցակից է համարում  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Վերջինս, ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատարը, դեռևս չի արձագանքել իր հայտարարությանը:   Միաժամանակ, ինչպես նշել է Փաշինյանը, Երևանը մտահոգված է Մինսկի կողմից Բաքվին պաշտպանական տեխնիկայի մատակարարումներով: Սպառազինության նոր մատակարարումների մասին վերջին համաձայնագիրը կնքվել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մինսկի այցի ընթացքում: Ինչպես նշել է Փաշինյանը, Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է. նման համաձայնագրերը վնաս են հասցնում ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային հարաբերություններին՝ խախտելով Կազմակերպության գործունեության սկզբունքները: <Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, ցավոք, չի կարելի ասել մեր գործընկերների մասին>,- հայտարարել է Փաշինանը:   Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը ՀԱՊԿ ներքին հարցերի քննարկմանն առնչվող իրավիճակին, հայտարարել էր, որ պետք է պարզաբանումներ պահանջի Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ նրանց դիրքորոշման առնչությամբ: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը լիազորված է պատժել կամ ներել՝ ընդգծելով, որ Փաշինյանը, ըստ երևույթին, չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոնները չեն գործում մեծ քաղաքականության մեջ:
Viewing all 9659 articles
Browse latest View live