Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all 9659 articles
Browse latest View live

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս”-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

$
0
0
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը “Սիլ Ինշուրանս” ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով: Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս  նվազեցնել  կանխավճարի գումարը "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր "Բնակարան երիտասարդ ընտանիքներին" հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն: Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և  այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար:  Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% - անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում),  ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո): ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների և կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:  

Մնացականյան. Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց՝ ներքին բնույթի իրավական խնդիրների պատճառով

$
0
0
Արմինֆո. Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց՝ ներքին բնույթի իրավական խնդիրների պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:   Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք այսօր համարել, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Մնացականյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում վեց գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է:  <Հայաստանը պետք է պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար մենք ունենք կադրային լավ ներուժ: Միաժամանակ հարցի հիմքում հետևյալն է. առաջին հերթին՝ նորմատիվ բազան չի նախատեսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարման անհնարինության հետ կապված հարցերի կարգավորման համար ինչ–որ կոնկրետ լուծումներ, երկրորդ՝  որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝  կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը,  արդյունավետությունը չափազանց կարևոր են Հայաստանի համար։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ուժեղ կազմակերպության հարցում և մեր ներդրումն ենք կատարում դրանում>,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց, քանի որ կային ներքին բնույթի իրավական խնդիրներ:  <Եվ արել ենք դա, որպեսզի հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունն ու մեր երկրի ներքին գործերը: Մեր մոտեցումն ուղղված է ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության ամրապնդմանը, լայն իմաստով բոլոր վեց անդամների համախմբվածության ուժեղացմանը։ Այնպես որ՝ պատասխանելով հարցին կասեմ, որ ոչ՝ չի նշանակում։ ՀԱՊԿ կազմում վեց իրավահավասար անդամներ են, և որոշումներն այստեղ կոնսենսուսով են ընդունվում>-  ընդգծել է նա:

Նաիրա Զոհրաբյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկվել են առաջիկա ընտրությունները

$
0
0
Արմինֆո. ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյանե խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի եւ քաղաքական վերլուծաբան Բարբարա Դեվիսի հետ:   Ողջունելով հյուրերին՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:   Ուրշուլա Գաչեկը նշել է, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը:   Դիտորդները մշտադիտարկելու են թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական եւ պետական այլ մարմինների աշխատանքները, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտը, դիմում-բողոքներում բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը: Դեսպանի խոսքով՝ առաջիկայում երկարաժամկետ առաքելությունը կսկսի աշխատել 24 հոգանոց խմբով, իսկ ընտրությունների օրը՝ 300 հոգուց բաղկացած թիմով՝ լինելով հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում:   Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նա նշել է այն թիրախային մարզերը, ընտրատարածքները, որտեղ, ըստ նրա,  հնարավոր է լինեն որոշ ռիսկային զարգացումներ:   Պատգամավորը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրությունները բացառիկ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ:  Նա նշել է, որ կան մտահոգություններ որոշ տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուների առումով, ովքեր շարունակում են առաջնորդվել հին մտածելակերպով եւ կարծում են, թե կարող են հին մեթոդներով քվե շահել:   Կողմերը պայմանավորվել են լինել մշտական կապի մեջ՝ հետեւելով իրադարձությունների զարգացմանը:

Երևան. Հայաստանը հստակ նշել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների առնչությամբ իր դիրքորոշումը

$
0
0
Արմինֆո. Հայաստանը հստակ նշել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների առնչությամբ իր դիրքորոշումը:  Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:   Պատասխանելով այն հարցին, թե հակաիրանական պատժամիջոցները, որոնք խոստանում է խստացնել Վաշինգտոնը, ինչպես կարող են անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա՝ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. <Սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ մենք ունենք հաստատված երկկողմ օրակարգ, և այն տարածաշրջանի ներկայիս իրողությունների համատեքստում չափազանց կարևոր է: Մենք առաջիններից ենք, որ 2015 թ. ողջունել ենք միջուկային համաձայնագրի բանակցություններում առաջընթացը: Ներկա իրավիճակում մենք շփման մեջ ենք գտնվում մեր բոլոր գործընկերների հետ` Ռուսաստանի, ԵՄ երկրների,  ԱՄՆ-ի և Իրանի հետ` մեր շահերը ապահովելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու նպատակով>, - ասել է Մնացականյանը:

Բիշքեկում կայացել են «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունըե խորհրդակցություններ

$
0
0
Արմինֆո.ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-16-ին Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունում կայացան խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունըե խորագրի ներքո:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ազիզբեկ Մադմարովը։ Խորհրդակցություններին մասնակցում էին ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։   Քննարկումների օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ անդամ-պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունների մասնակիցները ներկայացրին տեղեկատվական ոլորտում իրենց երկրների փորձը, խնդիրներն ու դրանք հաղթահարելու հնարավոր միջոցները:   Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՊՀ տարածքում լրագրողական փոխանակումների անցկացմանը և ԱՊՀ ու անդամ-պետությունների մասին տեղական հիմնական ԶԼՄ-ներում հաղորդումների պարբերաբար պատրաստմանը։ Կարևորվեց փոխգործակցությունը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների տեղեկատվական ապահովման առումով։   Մասնակիցների կողմից ընդգծվեց կազմակերպության անդամ-պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ:

$
0
0
Արմինֆո. Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Ինչպես տեղեկացրել էԲանկի մամուլի ծառայությունը, մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:  «Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով  նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս:  Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»,-ասել է Աննա Ֆերոյանը:  «Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է  թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը  բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները  կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»,- նշում է աղբյուրը:   Նշենք, որ այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն:   Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում:

Հայաստան-Չինաստան պատգամավորական բարեկամության խմբի ներկայացուցիչները և Չինաստանի ԱԳՆ փոխնախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

$
0
0
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:   Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղար Չժան Եսուի հետ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն և երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը խորհրդարանական դիվանագիտության կարևոր ուղղություններից է: Բարեկամության խմբի ղեկավարի տեղեկացմամբ` Հայաստանում քաղաքական փոփոխություններ են կատարվել, նշանակված են խորհրդարանական նոր ընտրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ հա-չինական հարաբերությունները իրենց շարունակությունը կունենան նաև նոր խորհրդարանի ձևավորումից հետո ևս:   Ըստ ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղարի՝ Պեկինը բարձր է գնահատում Հայաստանի կայուն քաղաքականությունը Հարավ-չինական ծովի խնդիրների ու Թայվանի հարցում: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ձևավորված իշխանությունը կշարունակի նույն քաղաքականությունը և Պեկինը՝ ի դեմս Հայաստանի, գործընկեր կունենա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում:   Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերը միջպետական հարաբերություններում:   Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են ՉԺՀ Կոմկուսի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Ցզին Խունշանի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումներ են եղել նաև չինացի գիտնականների, ինչպես նաև Չինական ժողովրդական ինստիտուտի նախագահի տեղակալ Լիան Ցզիանցյուանի և Գուանդունի նահանգի արտաքին գործերի նախարարի հետ:   Պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ դեսպանատուն, որտեղ դեսպան Սերգեյ Մանասերյանը պատմել է Շանհայի էքսպո ցուցահանդեսում հայկական տաղավարի հաջողությունների ու չինական ընկերությունների՝ հայկական արտադրանքով հետաքրքրվածության մասին:   Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Լենա Նազարյանը:-

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն

$
0
0
Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:   Ինչպես տեղեկացրել է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի շրջանակներում: Քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում:   Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Հայկ Մարությանին և նրա թիմին՝ Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ ավանդույթի հիմք կարող են դառնալ: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է ԵՄ մասնակցությամբ Երևանում իրականացված ծրագրերի կարևորությունը, ընդգծելով, սակայն, որ համագործակցության ներուժը լիարժեքորեն կիրառված չէ: ԵՄ պատվիրակության ղեկավարը առաջարկել է նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը քաղաքային իշխանության հետ:   Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, մասնավորապես, վստահեցնելով, որ Երևանում հաջորդ գարնանն անցկացվելիք Եվրոպայի օրերը աննախադեպ են լինելու իրենց կազմակերպվածության առումով: Կողմերը հուշանվերներ են փոխանակել:

Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին

$
0
0
Արմինֆո.Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018 թ-ի ծրագրին, որը կազմակերպվել է ամերիկյան դեսպանատան կողմից՝ ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառումների շրջանակում:   Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում ընկերությունները ներկայացում են ներկայումս պահանջված մասնագիտությունները, տեղեկացնում են մասնակիցներին, թե ինչ հմտություններ և գիտելիքներ են պահանջում իրենց մոտ աշխատանքի համար դիմող թեկնածուներից։  «Մենք ապրում ենք արագ կատարվող փոփոխությունների դարում, և աշխատաշուկայում նույնպես իրավիճակը կարող է փոխվել հաշված ամիսների ընթացքում։ Դրա համար խորհուրդ ենք տալիս բոլորին շատ ուշադիր հետևել զարգացման միտումներին, մշտապես զբաղվել ինքնակրթությամբ և կատարելագործել սեփական հմտությունները, որպեսզի կարողանան մրցունակ լինել և լավ աշխատանք ունենալ», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   Նշենք, որ միջոցառման շրջանակում նախատեսված է անցկացնել ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաներ, աշխատանք փնտրողների համար թրեյնինգներ` ըստ մասնագիտության աշխատանքային կենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի ներկայանալու թեմաներով, ինչպես նաև կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:  «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

Փարիզի գործողություններն Ադրբեջանին ստիպում են վերանայել Ֆրանսիայի հետ հարաբերությունները

$
0
0
Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա հրավիրելուն: «Փարիզի նման գործողությունները ստիպում են Ադրբեջանին վերանայել հարաբերությունները Ֆրանսիայի հետ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:  «Բակո Սահակյանի այցը, ով իրեն ներկայացնում է որպես անօրինական կառույցի ղեկավար, որն ստեղծվել է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, այդ խամաճիկային ռեժիմը միջազգային մակարդակով գովազդելու ևս մեկ անհաջող փորձ է», - «Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:   Մասնավորապես, ասվում է. «Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի քարոզչության համար պայմանների ստեղծումը լրջորեն է բարձրացնում դրա օբյեկտիվության և անկողմնակալության հարցը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի և բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի`հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում»:  Ադրբեջանի տարածքների օկուպացման մեջ անմիջականորեն ներգրավված անձանց և հարյուր հազարավոր ադրբեջանցիների էթնիկ զտումների մեջ մասնակություն ունեցող անձանց համար հանդիսավոր ընդունելություն կազմակերպելու Ֆրանսիայի թույլտվությունը լուրջ հարված է այդ երկրի հեղինակությանն ադրբեջանական հասարակության առջև: Ադրբեջանը դիվանագիտական ​​ուղիներով իր վճռական բողոքը կհայտնի ֆրանսիական կողմին, այդ հարցի առնչությամբ:  «Ֆրանսիայից երկակի ստանդարտների վրա հիմնված հետևողական մոտեցումն Ադրբեջանին ստիպում է վերանայել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:   Հիշեցնենք, որ ԼՂՀ ղեկավարը գտնվում է Փարիզում, որտեղ մասնակցում է «Հայաստան» հեռուստաընկերության «Հեռուստամարաթոն -2018» համահայկական հիմնադրամի հեռամարաթոնին`ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար միջոցներ ներգրավելու նպատակով:

Պետդեպարտամենտի փորձագետները Բաքվում, Թբիլիսիում և Երևանում պարզաբանել են Իրանի դեմ պատժամիջոցների էությունը

$
0
0
Թուրան - ԱրմԻնֆո: ԱՄՆ Պետքարտուղարության Ֆինանսների դեպարտամենտի փորձագետների խումբը նոյեմբերի 13-16-ը տարածաշրջանային այց է կատարել Բաքու, Թբիլիսի և Երևան, որտեղ նրանք հանդիպեցին երեք երկրների կառավարության ներկայացուցիչների և գործարար կառույցների հետ: Այս մասին հաղորդում է Turan- ը, հղում անելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:   Հանդիպումների նպատակն էր այդ երկրների կառավարություններին բացատրել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, ինչպես նաև պատասխանել այս հարցի շուրջ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ հարցերին:   Սանկցիաները նպատակ ունեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա, ստիպելու նրան փոխել իր քաղաքականությունը

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել. «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս

$
0
0
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ:   Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50,5 մլն դրամի վնաս: Պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասի նախնական հաշվարկը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ Մարտունու բնակիչ Լ. Հ.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, նոյեմբերի 1-ից 9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեություն: Հարուցվել է վարչական վարույթ, նախապատրաստվում են լրացուցիչ նյութեր պետությանը պատճառված վնասի չափը որոշելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով:   Իսկ ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 15-րդ (Վայոց ձորի) բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հ. Ս.-ն այս տարվա մայիսից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի հարակից տարածքից բազալտե բեկորներ է արդյունահանել: Վերջինս 110 խմ ծավալով բազալտի բեկորները վերածել է սալիկի, որոնք էլ իրացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 1 խմ-ը 5000 դրամով: Ընդհանուր ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 550 հազար դրամ: ՀՀ hարկային օրենսգրքի 407 հոդվածի համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, ինչպես նաև ընդերքօգտագործման թույլտվության համար պետական տուրք է գանձվում 500 հազար դրամի չափով: Արդյունահանված և իրացված բազալտե սալիկների իրական ծավալները և պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:   ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 11-րդ (Արարատի) բաժնի աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ֆիզիկական անձի կողմից առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու փաստ: Հարուցվել է քրեական գործ: ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև լիցենզավորման ենթակա՝ ատամնատեխնիկական գործունեության ապօրինի կազմակերպման երկու դեպք: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Փարիզ. Ֆրանսիան չի ճանաչում ԼՂՀ

$
0
0
Արմինֆո. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և  ոչ մի հարաբերություն չի պահպանում իրենց դրա ղեկավար համարողների հետ: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին՚` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան աշխատում է խաղաղ և հաստատուն լուծում գտնելու ուղղությամբ և անաչառ կատարում է միջնորդի իր առաքելությունը՚, - լրագրողներին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով Բակո Սահակյանի Ֆրանսիա այցին առնչությամբ Ադրբեջանի բողոքների վերաբերյալ հարցին:

Փորձագետ. Ամերիկյան զենքը ռուսականից անհամեմատ ավելի թանկ է

$
0
0
Արմինֆո.Ամերիկյան զենքը ռուսականից անհամեմատ ավելի թանկ է: Մամուլի ասույլիսում այդ մասին հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը     ` անդրադառնալով 907 ուղղմանն չեղարկումից հետո Հայաստանին և Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքի մասին ԱՄՆ նախագահի խորհդրիական Ջոն Բոլթոնի հայտարարությանը:   Ընդ որում, փորձագետը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին նվիրել է 1 մլրդ դոլարի զենք, «ինչի մասին ընդունված չէ խոսել՚: «Գուցե ԱՄՆ-ն էլ Հայաստանին զենք նվիրի, եթե ցանկանում է, որպեսզի հանրապետությունն անցնի ամերիկյան սպառազինության կիրառման՚, - նշել է փորձագետը:  «Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն, իր հերթին, նշել է, որ գնելով այս կամ այն զենքը, երկիրը, նախ, պետք է ուսումնասիրի, թե այն որքանով է համապատասխանում իր անվտանգության համակարգին: «Այսինքն, Հայաստանի կողմից ամերիկյան զենքի հնարավոր գնումը կախված է ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական բաղադրիչներից, քանի որ հանրապետության անվտանգության համակարգն ավելի ներդաշնակ է ռուսական  ստանդարտներին՚, - հայտարարել է Հարությունյանը, հավելելով, թե Հայաստանն այժմ էլ է օգտագործում  արևմտյան զենք:

Անցած շաբաթ հակառակորդը ավելի քան 80 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

$
0
0
Արմինֆո. Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փորձագետ. Հետհեղափոխական ֆրուստրացիայի հաղթահարման համար Հայաստանի նոր իշխանություններին շատ փող  է հարկավոր

$
0
0
Արմինֆո. Ռիըլ-փոլիթիքի բոլոր կանոններով հեղափոխություններից հետո արձանագրվում է տնտեսական անկում, և սկսվում է հետհեղափոխական ֆրուստրացիա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:   Նա համոզմունք է հայտնել, թե այդ ֆրուստրացիան հաղթահարելու համար Հայաստանի նոր իշխանություններին շատ փող է հարկավոր, ինչի առնչությամբ նրանք արդեն դիմել են Եվրոպային, սակայն պատասխանն անմխիթարական է: «Հեղափոխությունն արդեն կատարվել է, ենթադրվում է, որ երկիրը ոտք է դրել ժողովրդավարական զարգացման ուղի, հետևաբար, ֆինանսական աջակցության ավելացում ակնկալելու հարկ չկա՚, - բացատրել է փորձագետը:   Նա նաև  նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները մեծ ցանկության դեպքում կարող են փող գտնել, սակայն դա նրանց համար թանկ կարժենա: «Օրինակ, փող կարող է տրամադրել ԱՄՆ, սակայն` շատ ծանր պայմաններով, ինչի մասին արդեն ակնարկել են այդ երկրի տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ` այցելելով երկիր և տարածաշրջան՚, - ընդգծել է Մանուկյանը, նշելով, որ իրավիճակից ելք պետք է գտնել սեփական ուժերով, մասնավորապես, ստեղծել տարբեր ապրանքների արտահանման պետական կորպորացիաներ, ինչը հանրապետությունը կազատի օլիգարխիայից կախվածությունից:   Հավելենք, որ տարբեր փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, տարածաշրջան  այցի ժամանակ  Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի համար վտանգավոր մի քանի ուղերձ է հնչեցրել, որոնք առնչվում են հայ-իրանական, հայ-սիրիական հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղին չի համարել այդ մտավախությունները: «Բոլթոնի այցը կարելի է համարել դիվանագիտական հաջողություն, իսկ ավելի որոշակի ես այդ մասին կարտահայտվեմ ավելի ուշ՚, - հայտարարել է Փաշինյանը:

Փորձագետ. Հայաստանում հեղափոխությունը  «չպառակտվեց՚ այդ գործընթացներում աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայության հետևանքով

$
0
0
Արմինֆո. Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական ջրբաժանը կուսակցությունների և դաշինքների աշխարհաքաղաքական դիրքորոշումն է: Մամուլի ասուլիսում այդպիսի կրածիք է հայտնել Եվրասիական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:   Նրա ասելով, Հայաստանում հեղափոխությունը ֆիասկո չկրեց և «չպառակտվեց՚ հենց այն բանի հետևանքով, որ դրա առաջնորդներն ի սկզբանե հայտարարել էին գործընթացներում աշխարհաքաղաքական բաղադրիչի բացակայության մասին: Որպես իր խոսքերի հիմնավորում` փորձագետը վկայակոչել է սոցիոլոգիական տվյալներ: Նրա ասելով, Հայաստանի բնակչության 70 տոկոսը սատարում է ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերին, 20 տոկոսը` արևմտամետ, 10 տոկոսը չի կողմնորոշվել: Փորձագետի հավաստմամբ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վերջին 7 տարում ապրում է պատերազմի մշտական սպասումով: Ընդ որում, բնակչության 82 տոկոսը կարծում է, որ պատերազմի դեպքում Հայաստանի դիրքերն ավելի հաստատուն կլինեն, եթե համագործակցի Ռուսաստանի հետ` հաշվի առնելով  երկու երկրների անվտանգության համակարգերի, էներգետիկայի և տնտեսության սերտ ինտեգրումը:   Մանուկյանը նաև նշել է, որ երկրի բնակչության 72 տոկոսը հակված է սատարելու սոցիալիստական կողմնորոշման ուժերին, 8 տոկոսը` ազատականներին, մնացածը` հիբրիդային ուժերին: Այդ ֆոնին ուշագրավ է, որ երկրի բնակչության 92 տոկոսը տնտեսությունում պաշտպանում է պետական սեփականությունը:   Ընդ որում, ինչպես նշել է փորձագետը, քաղաքական ուժերի մեծ մասն իր գործունեությունում չի հիմնվում այդ քաղաքական տրամադրությունների վրա` ղեկավարվելով սովորական  ամբոխավարությամբ և բարձրացնելով առավել շահարկվող խնդիրները:

«Սասնա Ծռեր՚ կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ

$
0
0
Արմինֆո. «Սասնա Ծռեր՚ կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ: Ինչպես նշված է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, ավտոերթը նվիրվում է Իգոր Մուրադյանի հիշատակին «Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին՚, - ասվում է հաղորդագրությունում։

Ստեղծվեւմ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադրային բանկ

$
0
0
Արմինֆո.Կառավարությանն առընթեր ստեղծվում է կադրային բանկ: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.am էլեկտրոնային հասցեին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով՚,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ

$
0
0
Արմինֆո. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան: Նրա ասելով, նոտան հղվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ: Աբդուլաևայի ասելով, Ադրբեջանը Ֆրանսիայի այդ քայլը գնահատում է որպես «օկուպացիոն ռեժիմի խրախուսում՚:   Հավելենք, որ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցը զայրույթ է հարուցել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, թե այդ այցը Բաքվին ստիպում է վերանայել Փարիզի հետ հարաբերությունները: Փարիզն, իր հերթին, հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը և ոչ մի հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր ներկայանում են որպես ԼՂՀ ղեկավար:
Viewing all 9659 articles
Browse latest View live