Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all 9659 articles
Browse latest View live

դաշինքը, որի մեջ մտնում են և կուսակցությունները, կգլխավորի Արամ Սարգսյանը

$
0
0
Արմինֆո. Հրապարակվել է <Մենք> դաշինքի ցուցակը, որի մեջ մտնում են <Հանրապետություն> և <Ազատ դեմոկրատներ> կուսակցությունները:   Ցուցակը կգլխավորի <Հանրապետություն> կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Այնուհետև հաջորդում են <Ազատ դեմոկրատներ> կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, <Հանրապետություն> կուսակցության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը:   6-րդ տեղում է <Ազատ դեմոկրատներ> կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, այնուհետև հաջորդում են Անահիտ Ադամյանը /անկուսակցական/, Սոնա Մինասյանը /Ազատ դեմակրատներ/, Արա Կետիկյանը /Հանրապետություն/, իսկ տասնյակը եզրափակում է Արմեն Առաքելյանը <Ազատ դեմոկրատներ> կուսակցությունից:   Նշենք, որ արտահերթ խորհրդարական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հայտերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

իր նախընտրական ցուցակն է ներկայացրել ԿԸՀ

$
0
0
Արմինֆո.: <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն իր նախընտրական ցուցակն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը:   Նա հայտնել է, որ ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նրան հաջորդում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, երրորդ տեղում Արթուր Գրիգորյանն է, չորրորդ տեղում՝ Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ իրենց ցուցակը բաղկացած է 175 թեկնածուից:   Նշենք, որ արտահերթ խորհրդարական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հայտերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով համագործակցությունը

$
0
0
Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեին:   Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է  հայտնել իտալացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և ընդգծել, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ կա:   Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են դատավորների կրթության կազմակերպման, փորձի փոխանակման, փողերի լվացման, անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև քրեակատարողական և հարկադիր կատարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:   Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև ներդրումների խրախուսման համար իրավական աջակցության տրամադրման հարցը:   Ալֆոնսո Բոնաֆեդեն հավաստիացրել է, որ, հաշվի առնելով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, Իտալիան կհայցի Եվրամիության աջակցությունը՝ Հայաստանում  կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար:

Փաշինյան. Առաջիկա ընտրությունները լինելու են լավագույնը երրորդ հանրապետության պատմության մեջ

$
0
0
Արմինֆո. Առաջիկա ընտրությունները լինելու են լավագույնը երրորդ հանրապետության պատմության մեջ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետի պաշտոնակատար,<Իմ քայլը> դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:   Նա հավաստիացրել է, որ ներկայումս աշխատանք է տարվում ընտրացուցակները մահացած անձանցից մաքրելու համար: <Այդ նպատակով մենք ընտրությունների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ համագործակցում ենք թաղման բյուրոների հետ>,- հայտարարել է նա:   Ըստ որում, Փաշինյանը նշել է, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս ցուցակները մաքրել երկրից բացակայողներից: Բայց ապագայում մենք կընդունենք այնպիսի դրույթ, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով բացառել ցուցակներից երկրից դուրս եկած քաղաքացիներին, իսկ հետո ներառել նրանց ցուցակներում Հայաստան ժամանելուն պես, պարզաբանել է Փաշինյանը:   Նա նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ստվեր նետել ընտրությունների վրա, խստորեն կպատժվեն, այս թվում՝ դպրոցի տնօրենները և ուսուցիչները, ովքեր, հակառակ օրենքի, կմասնակցեն նախընտրական քարոզարշավին:

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը

$
0
0
Արմինֆո.Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը (ՀՀԿ) ԿԸՀ-ին է ներկայացրել իր թեկնածուների համամասնական ցուցակը: «ՀՀԿ-ն շատ մարտական է տրամադրված», - լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը:   Ցուցակը գլխավորում է ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, այնուհետև հաջորդում են`խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև Դավիթ Շահնազարյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնը: Սրանց հաջորդում են`Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը և Կարինե Աճեմյանը:   Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

«Լուսավորվող Հայաստանը» ներկայացրեց իր համամասնական ցուցակը

$
0
0
Արմինֆո.«Լուսավորվող Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակը:   Ցուցակը, ինչպես նախկինում հաղորդվել էր, գլխավորում էր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրան հաջորդում է Մանե Թանդիլյանը, ով այսօր պաշտոնապես հրաժարական է տվել, Արման Բաբաջանյանը («Առաջին տեղեկատվական» -ի գլխավոր խմբագիր), Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը:   Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

ՀՅԴ-ն ներկայացրել է իր համամասնական ցուցակը

$
0
0
Արմինֆո.ՀՅԴ-ն ներկայացվել է իր թեկնածուների համամասնական ցուցակը: Ցուցակում կա 152 թեկնածու, որից 22-ը`անկուսակցական:   Ցուցակը գլխավորում են` Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ խմբակցության ղեկավար), Արսեն Համբարձումյանը (ՀՀ-ում ՀՅԴ բարձրագույն մարմնի ներկայացուցիչ) և Արթուր Խաչատրյանը (գործազուրկ): Ցուցակում 4-րդ տեղն զբաղեցնում է ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, Նունե Պետրոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սուրեն Մանուկյանը:   Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

Օրինաց երկիրը ներկայացրեց թեկնածուների իր ցուցակը, բայց անունները չհստակեցվին

$
0
0
Արմինֆո.Օրինաց երկիր կուսակցությունը ԿԸՀ-ին ներկայացրեց իր թեկնածուների ցուցակը: Ցուցակը գլխավորում էր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:   Կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը ձեռնպահ է մնացել թեկնածուների անունները տալուց, նշելով, որ ցուցակում ընդգրկված են միայն Երևանի և մարզերի կուսակցականները:   Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը:

Հայաստանի խորհրդարանում տեղերի համար կպայքարեն 2 դաշինքներ և 9 կուսակցություններ

$
0
0
Արմինֆո. Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացել 11 կուսակցություններ և դաշինքներ:   Այսպես, նոյեմբերի 14-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտեր են ներկայացրել`«Իմ քայլը» դաշինքը, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Մենք» կուսակցությունը, Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը,  «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Ազգային առաջադիմություն» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը:   Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նշանակման մասին: Որոշման համաձայն, Ազգային ժողովը լուծարվում է Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջների հիման վրա և երկրի Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Որոշման համաձայն, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:   Կառավարության պահուստային ֆոնդից խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ: Քարոզարշավին տրվում է 12 օր:

ՀԱԿ-ը չի մասնակցի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

$
0
0
Արմինֆո.Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշել է, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Այդ մասին ասվում է ՀԱԿ գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:  «Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն, իր հերթին, լուրջ հարված էր թե քաղաքական համակարգին` խոչնդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով:  Հայաստանը, ուստի, պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից` հաղթահարել անվտանգության մարտահրավերները եւ ստեղծել տնտեսական վերելք ապրող եւ սեփակամն քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն: Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ՚, - ասվում է հայտարարությունում:

Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի

$
0
0
Արմինֆո.Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»: Բանկն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Matching համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում՝ «Thomson Reuters» ընկերության կողմից անցկացրած  2018 թվականին Հայաստանում «Thomson Reuters» առևտրային որոշումների առավել ակտիվ օգտատերեր մրցանակաբաշխության արդյունքներով: Նշենք, որ «Thomson Reuters» ընկերությունը ֆինանսական շուկայի մասնագետների և բիզնեսի վերլուծական լուծումների առաջատար մատակարարներից է:  

հիմնադրամի տնօրենը հրաժարական է տվել

$
0
0
Արմինֆո.<Բիզնես Արմենիա> հիմնադրամի տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը հրաժարական է տվել:  <Այսօր Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։   Բիզես Արմենիայի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ, անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանըե։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։ Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։   Հարգելի գործարարներ և ներդրողներ, իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակնե ու «կայծըե տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։ Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ

$
0
0
Արմինֆո.Նոյեմբերի 14-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խմբի (GR-C) նախագահ՝ 2018թ. նոյեմբերի 14-ից 2020թ. օգոստոսի 31-ը։ Նախարարների կոմիտեում ներկայացված 47 անդամ երկրների դեսպանները միաձայն հավանություն են տվել դեսպան Հովհաննիսյանի թեկնածությանը:   Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խումբը Նախարարների կոմիտեի համակարգող մարմին է, որին փոխանցվում են նշված ոլորտներում անդամ պետությունների փորձագիտական մակարդակում քննարկումների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում խումբն իրականացնում է լրամշակումներ, համաձայնեցնում բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները և փոխանցում Նախարարների կոմիտեի հաստատմանը։

«Արփի գազե և «Գլաձոր Մ.Գ.Հ.ե ընկերությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր. ընկերությունները պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ

$
0
0
Արմինֆո.  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազե և «Գլաձոր Մ.Գ.Հ.ե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներ:   Նկատի ունենալով, որ «Արփի գազե և «Գլաձոր Մ.Գ.Հ.ե ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական  գործեր:

Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար

$
0
0
Արմինֆո. Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։   Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։

Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գործն ուղարկել է նոր քննության

$
0
0
Արմինֆո.Վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հայցի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի վճիռն ըստ էության վերանայելու վերաբերյալ հայցի առնչությամբ:   Դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկելով նոր քննության:   Գլխավոր դատախազի հայցի էությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու և նրան կալանավորելու մեջ էր կայանում:   Նշենք, որ առաջին հայցը ներկայացվել էր Գլխավոր դատախազության, երկրորդը՝ Քոչարյանի փաստաբանների կողմից: Երկրորդ նախագահի փաստաբանները, մասնավորապես, պահանջել են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու իրավունքի բոլոր երեք ասպեկտների ճանաչում: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել գրավի դիմաց ազատ արձակելու մասին՝ միայն մեկ ասպեկտի՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հիման վրա:   Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

«Գազպրոմ Արմենիա» -ի ղեկավարն իր դժգոհությունն է արտահայտել ՊԵԿ աշխատակիցների դպրոցական գիտելիքների առնչությամբ

$
0
0
Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության նկատմամբ մեղադրանքները, մասնավորապես, խոշոր չափերով հարկերից խուսափելու մասին` անհիմն են: Այս մասին նոյեմբերի 15-ին Երևանում գումարված հատուկ գումարված մամլո ասուլիսում հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանթ Թադևոսյանը:   Նա հիշեցրել է, որ Պետական ​​եկամուտների կոմիտեի ստուգումների ժամանակ պարզվել է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգում գազի կորուստների ծավալը ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին ավելի քան երեք անգամ կրճատվել է նախորդ հինգ ամիսների կորուստների համեմատ: Միևնույն ժամանակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից հանրապետության գազալցակայաններին տրամադրվող հեղուկ գազի ծավալները հունիս-հուլիս ամիսներին աճել են 37%, 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ, բայց իրականում հարուցվել է քրեական գործ:  «Տրամաբանականն այն է, որ ձմռանը գազի կորուստներն ավելի մեծ են, քան ամռանը: Եվ նման իրավիճակ էր տիրում ոչ միայն 2018 թվականին, այլ նաև 2017 և 2016 թվականներին: Չի կարելի համեմատել տարբեր սեզոնները, տարբեր ջերմաստիճանները և մյուս գործոնները», - ընդգծել է Թադևոսյանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի 14 հազար արդյունաբերական և քաղաքային սպառողների գազի հաշվիչներին ամրացված են էլեկտրոնային ուղղիչ սարքեր, որոնք, երբ գազի ջերմաստիճանը բարձրանում է, պահում են 20 աստիճան Celsius-ի մակարդակում: Մինչդեռ 700 հազար կենցաղային սպառողներն ունեն հաշվիչներ, որոնք միացված չեն էլեկտրոնային ուղղիչներին, ուստի գազի ծավալները հաշվարկվում են ընթացիկ ջերմաստիճանով»: Ֆիզիկայի դպրոցական գրքերից մենք գիտենք, որ ցածր ջերմաստիճանում այդ նույնն գազի ծավալը շատ ավելի քիչ է, քան 20 աստիճանում: Հետևաբար, առաջանում են լրացուցիչ կորուստներ: Հետևաբար, դա չի կարող հիմք ծառայել նման եզրակացությունների համար: Իսկ դրա հիման վրա միլիոնավոր և միլիարդավոր դրամի հաշվարկներ անելը`սխալ է», - ասել է «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարը:   Ավելին, նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներում տարածված ՊԵԿ- ի տեղեկատվության շնորհիվ, տուժել է ընկերության հեղինակությունը, որն ստեղծվել էր երկար տարիների ընթացքում: Այս համատեքստում Թադևոսյանը նշել է, որ «Գազպրոմի» հայկական «դուստր» -ի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում ռուսական խոշորագույն բանկերից մեկի հետ շահավետ տոկոսներով (տարեկան 6.5%) վարկային պայմանագրի շուրջ բանակցությունների վրա, որը կարող է ուղղվել վարկերի մարմանը Հայաստանի բանկերում, ավելի բարձր են տոկոսադրույքերով (տարեկան 8.5%):  «Գազպրոմը, լինելով էներգետիկ համակարգի խոշոր ներդրող, 2012-2018 թվականներին կատարել է 950 մլն դոլարի ներդրում: Արանով երկրի գազաֆիկացման մակարդակը հասցվեց 98%-ի, աշխատանքով ապահովվեց շուրջ 7 հազար քաղաքացի: Մի քանի տարի շարունակ լինելով Հայաստանի խոշորագույն հարկատուն, միաժամանակ ՊԵԿ-ի կողմից կանոնավոր կերպով ստանալով «Օրինապահ հարկատու» վկայական, երեկ ստացնում է նման մեղադրանք»:  Նշենք, որ նախօրեին ՀՀ ՊԵԿ-ը, առաջնորդվելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքներով, որտեղ, ըստ իր հայտարարության, բացահայտվել են խոշոր չափերի չարաշահումներ և հարկերից խուսափումներ, և ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ մասի 205-րդ հոդվածի համաձայն, հարուցվել է քրեական գործ:

Կոնվերս Բանկը հայտարարում Է 25% Քեշբեք՝ ուսանողների համար

$
0
0
Արմինֆո. Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:  «Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի  16-18-ը,  Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի «Ուսանողական»,  Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս Բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - նշում է աղբյուրը, հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:   Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:   Նշենք, որ  «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև  դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:   Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական թիվ 17 տեղեկագրի, Կոնվերս Բանկն իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն ավելացրել է 31.1%, մինչև 206.4 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 27.8% (տարեկան աճը`21.3%, 57.3 հազ.քարտ): Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականին ավելացրել է 59,3%, կազմելով 320,7 մլրդ դրամ, զբաղեցնելով առաջին տեղը շուկայում: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Բանկն ուներ 119 բանկոմատ և 927 սեփական POS-թերմինալ:   Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

$
0
0
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Լոռու մարզի Տաշիր քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարարակ ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իր հերթին, տեղեկացրել է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:  Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ԱԻՆ-ը նաև հաղորդում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգ

$
0
0
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:   Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացման միջոցով:   Մեհրնազ Մուստավաֆին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և  հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի, ՀՀ կառավարության և համայնքների հետ սերտ համագործակցությամբ ծրագիրը կունենա իր նախանշած արդյունքները` բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով բարելավել մարդկային անվտանգության մակարդակը: Նա կարևորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դերակատարությունը` որպես ծրագրի գործընկեր պետական կառույց:   Վաչե Տերտերյանը ողջունելով ՄԱԿ-ի այս նախաձեռնությունը` նշել է, որ համայնքների տնտեսական զարգացման, կարողությունների հզորացման, ներդրումներ ներգրավելու համար կարևոր նախապայման է համայնքների անվտանգության ապահովումը: Նա ընդգծել է, որ ընտրված մարզերը խոցելի են արտագաղթի, աղքատության բարձր մակարդակի, անվտանգության առումներով, և այս խնդիրների լուծմանն ուղղված  ծրագրերն առաջնահերթ են  ՀՀ  կառավարության համար: Փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարությունը, որպես գործընկեր կառույց, կաջակցի և կանի հնարավորն այն արդյունավետ իրականացնելու համար:   Հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ՄԱԿ-ի մարդկային անվտանգության ֆոնդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:
Viewing all 9659 articles
Browse latest View live