Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Air Armenia-ն վճարել է նավիգացիոն ծառայությունների դիմաց Ռուսաստանի հանդեպ ժամկետանց պարտքը

$
0
0

Անցած շաբաթվա վերջին Air Armenia ընկերությունը ամբողջ ծավալով մարել է Ռուսաստանի օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիայի հանդեպ ժամկետանց պարտքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ավիաընկերությունում:

Air Armenia-ում հաղորդել են, որ Հայաստանից Ռուսաստան կանոնավոր չվերթերը չեն ընդհատվել և շարունակում են իրականացվել չվացուցակի համաձայն:
Ռուսաստանի օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիան տեղեկատվություն էր տարածել, որ  պարտքը չմարելու դեպքում սեպտեմբերի 21-ից կդադարեցնի ընկերության սպասարկումը: 

Ինչպես սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Էյր Արմենիա ավիաընկերությնա տնօրեն Արսեն Ավետիսյանը, ընկերության ամսական շրջանառությունը կազմում է 5,5 մլն.դոլար, և վճարել պարտքը, որը կազմում է ամսական շրջանառության 10%-ից էլ պակաս գումար, ընկերության համար ֆինանսական պրոբլեմ չի կարող լինել: Տնօրենն ընդգծել է, որ խնդիրը ոչ թե ֆինանսական, այլ տնտեսական է և կախված է ռուսական կողմից: Նա հիշեցրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով սառեցվել են ՍՄՊ Բանկ ԲԲԸ արտարժութային հաշիվները, որն սպասարկում է Ռուսաստանի Օդային երթևեկության պետական կորպորացիային:

Սեպտեմբերի 8-ին ընկերությունը Պետկորպորացիային ծանուցեց, որ վճարները չեն հասնում հասցեատիրոջը, խնդրելով ներկայացնել մեկ այլ հաշիվ, որի վրա կարելի է փոխանցել գումարները: Սեպտեմբերի 11-ին ընկերությունը Պետկորպորացիայի գլխավոր տնօրենից ստացավ մի նամակ, որտեղ ասվում է, որ Էյր Արմենիա ընկերության ժամկետանց պարտքը կազմում է 405,9 հազ.դոլար, որը կարելի է վճարել Ռուսաստանի ՙՎՏԲ 24՚ բանկում, որը սանկցիաների տակ չի գտնվում: 

Էյր Արմենիա ավիաընկերությունն օրական 2-3 չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա (Վնուկովո), շաբաթական մեկ չվերթ իրականացվում է դեպի Եկատերինբուրգ, 3 չվերթ` Կրասնոդար և Պետերբուրգ, մեկական չվերթ` Նիժնի Նովգորոդ և Սամարա և շաբաթական երկու-ական չվերթ`դեպի Սոչի: Վերջերս կանոնավոր չվերթնր են բացվել նաև դեպի Փարից և Մայնի-Ֆրանկֆուրտ:

Էյր Արմենիա ավիաընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել է որպես օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: 2013 թվականի հոկտեմբերին ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչը հնարավոր դարձավ սնանկացած ազգային ավիափոխադրողի` ՙԱրմավիայի՚ մենաշնորհի վերացումից հետո: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է հայկական միակ ուղևորափոխադրող ավիաընկերությունը: Էյր Արմենիա ավիաընկերության շուկա դուրս գալն անմիջապես նշանավորվել է ավիատոմսերի գների զգալի նվազմամբ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles