Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուստելեկոմը մինչև 2016 թվականը Հայաստանում կներդնի 30 մլն.դոլար

$
0
0

«Ռոստելեկոմ» ԲԲԸ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում մինչև 2016 թվականի ավարտը կազմի 30 մլն.դոլար: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը, հայ լրագրողների Մոսկվա կատարած մամուլի ուղևորության և  ընկերության կենտրոնական գրասենյակ կատարած այցելության ընթացքում:

 

Նրա խոոսքով, մինչև 2014 թվականի ավարտն ընկերության ընդհանուր ներդրումները կհասնեն 20 մլն.դոլարի (2013-ին եղել է 15 մլն.դոլար): Անցյալ տարի կատարված  հիմնական ներդրումներն ուղղվել են հեռահաղորդակցությունների ցանցի ստեղծմանն ու ընդլայնմանը:

 

Ընկերությունն արդեն հսկայական ծավալի աշխատանքներ է կատարել: Ռոստելեկոմը հայաստանյան շուկա է դուրս եկել իր դուստր կազմակերպության «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միջոցով: Ընկերությունը 2012 թվականից հաջողությամբ լայնաշերտ ինտերնետի, տելեֆոնիայի, իսկ 2013-ից` նաև IP-հեռուստատեսության ծառայություններ է մատուցում Հայաստանում: «Մենք Հայաստանում տեսնում ենք հեռահաղորդակցության շուկայի զարգացման շատ լուրջ հեռանկարնեը: Բոլոր ծառայությունները, որոնք մատուցում ենք, շատ պահանջված են և իսկույն արժանանում են մեր բաժնետերերի արձագանքին: Հետևաբար մենք դիտարկում ենք «դատա-կենտրոնի» շինարարության հնարավորությունը և վստահությամբ ենք նայում ապագային` հեռանկարների առումով»,-ասել է Ռոգովոյը: Պատասխանելով լրագրողների հարցին նա նշել է, որ առայժմ դեռ վաղ է խոսել «դատա-կենտրոնի» բացման ժամկետների մասին, քանի որ հաշվարկվում են դրա տնտեսական բաղադրիչները:

 

Խոսելով հեռանկարների մասին, փոխնախագահը հավելել է, որ ընկերությունը, որն իր զարգացումը Հայաստանում սկսել է շրջաններից, 2015 թվականին մտադիր է ակտիվորեն աշխատել նաև Երևանում, մեծացնելով իր ներկայությունը: «Մեզ համար շատ կարևոր է Երևանում մեր ներթափանցման ընդլայնումը, միաժամանակ ամրացնելով մեր դիրքերը նաև շրջաններում»,-ասել է Ռոգովոյը: Նա նշել է, որ կլինեն նաև նոր ծառայություններ: Հիմնականում խոսքը գնում է B2C [B-to-C] ձևաչափի ծառայությունների մասին: Բջջային կապի ծառայությունների տրամադրումը դեռ ընկերության պլաներում չկա: Փոխնախագահը գտնում է, որ նման հեռանկարն առաջիկայում քիչ հավանական է, չնայած, որ հետագայում չի բացառվում: «Համենայն դեպս, 2014 թվականին շարժական շուկա դուրս գալու պլաներ չկան: Բայց եթե զգանք անհրաժեշտությունն ու տնտեսական նպատակահարմարությունը, ապա անպայման կքնարկենք այդ հարցը»,-նշել է նա:

 

Փոխնախագահը հաղորդել է, որ 2015 թվականին ընկերությունը մտադիր է ակտիվորեն զարգացնել իր ներկայությունը Երևանում: Ընկերության հաօախորդների բացշզան, որը բաղկացած է 21 հազար հաճախորդից, մեծ չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը համեմատաբար վերջերս է դուրս եկել մանրածախ վաճառքների շուկա, Ռոգովոյը գոհունակություն է հայտնել հայկական դուստր կազմակերպության գործունեության առումով: «Աճի տեմպերը ցույց են տալիս, որ բաժանորդները գոհ են մատուցվող կապի ծառայությունյհերից և դրա մեջ է մեր ուժն ու առավելությունը»,-ասել է նա: Ամենամեծ մասսայականություն են վայելում փաթեթային առաջարկները, քանի որ հաճախորդներին դուր է գալիս համալիր ծառայություններ ստանալը, նշել է նա:

 

Նա գտնում է, որ հայաստանյան շուկայում շատ մեծ մրցակցություն կա, ինչը դրական գործոն է, քանի որ խթանում է ավելի ակտիվ աշխատանքին, նոր պրոդուկտների ու ծառայությունների մշակմանը: «Իմ կարծիքով, մեծ մրցակցություն ունեցող շուկան միշտ էլ շատ լավ է»,-նշել է նա:

 

Հիշեցնենք, որ Ռոստելեկոմը Հայաստանում շահագործում է խոշորագույն և միակ օպտկա-մանրաթելային ցանցը, որը կապված է տարածաշրջանի թրաֆիկի փոխանակման հիմնական ցանցերի և խոշոր հանգույցների կապուղիների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային շլյուզների հետ: Ընկերությունը 2012 թվականից սկսեց Հայաստանում հաջողությամբ մատուցել լայնաշերտ ինտերնետի ծառայություններ, իսկ 2013 թվականից գործարկեց նաև IP-հեռուստատեսությունը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles