Հայաստանյան տնտեսության մոդելը Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական մոդելի ուղղակի հակապատկերն է, այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական գործարար ընկերակցության փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
ՙՀայաստանի տնտեսությունը, որտեղ ներմուծումը երեք և անգամ չորս անգամ գերազանցում է արտահանումը, կարելի բնորոշել որպես սպառողական: Ռուսաստանում տնտեսության մոդելը հիմնված է ածխաջրածինների արտահանման և ապրանքների ցածրտեխնոլոգիական, ոչ էժան արտադրության վրա: Այդպիսով`ռուսաստանյան տնտեսական մոդելը կարելի է բնորոշել որպես ներքին արտադրողի պաշտպանության կողմնորոշում ունեցող տնտեսություն: Իսկ դա հնարավոր է անել բացառապես ներմուծման բարձր մաքսատուրքերի միջոցով՚,- ընդգծել է փորձագետը:
Նրա կարծիքով, նույնը կարելի է ասել նաև Ղազախստանի, որոշ վերապահումներով`Բելառուսի մասին: Եվ մտնելով Մաքսային միություն`Հայաստանն ի վնաս իրեն ստիպված է հաշտվել ՄՄ երկրներում, և առաջին հերթին`Ռուսաստանում գործող տնտեսության մոդելի հետ:
Իգիթյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները զգում են, թե ինչ ինֆլյացիայի և սպառողական զամբյուղի արժեքի աճի կհանգեցնի նման անդամակցությունը: Եվ ակնկալում են, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներմուծվող 800-900 անուն ապրանքները մաքսազերծելիս բացառությունների մասին խնդրելով` կհանդիպեն բարեկամ Ռուսաստանի ըմռնմանը: Փորձագետը խիստ կասկած է հայտնել ԵԱՏՄ գծով ապագա գործընկերների`Հայաստանի թեկուզ ինչ-որ տնտեսական կայունության պահպանման համար նման զոհաբերության գնալու պատրաստակամության առնչությամբ: