Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աշոտ Մանուչարյան. Հոկտեմբերի 10-ին որոշակի քայլ կկատարվի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին

$
0
0

Կարծում եմ, որ հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ հիմնադիր երկրների ղեկավարների հանդիպմանը ինչ-որ քայլ կկատարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման ճանապարհին: Սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք  է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, ազգային անվտանգության գծով Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

 

Ընդ որում վերլուծաբանը դժվարացել է ներկայացնել ստորագրման նախապատրաստվող համաձայնագրի մանրամասները: Մանուչարյանը նաև համոզված է, որ ցանկացած ինտեգրման նախագծում կան դրական և բացասական կողմեր: Ընդ որում նա կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտգրման համար ոչ մի խոչընդոտ չկա:

 

«Իրականում, այդ տնտեսական միությանն ինտեգրվելիս Լեռնային Ղարաբաղի հարց չի եղել. դա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից արհեստականորեն ուռճացվող խնդիր է: Դա նաև զարմանալի չէ, չէ որ Նազարբաևը անգլոսաքսոնյան արժեքների կրող է», - կարծում է վերլուծաբանը: Նա համոզված է, որ արցախյան խնդիրն  այսուհետև չի շոշափվի, քանի որ Ռուսաստանը բացահայտ սպառնացել է Ղազախստանին:

 

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին`  Մանուչարյանը կարծիք է հայտնել, որ այդ միջոցները Մոսկվայի օգտին կլինեն: «Պատժամիջոցների արդյունքում ռուսական օլգարխները ստիպված կլինեն իրենց փողերը դուրս բերել օֆշորներից` հրաժարվելով արևմտյան ազդեցությունից: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ռուսական «էլիտայի»  մեծ մասն Արևմուտքի դրածոներ են: Իսկ առկա դիմակայությունը կօգնի ձերբազատվել Արևմուտքի քայքայիչ ազդեցությունից և առողջացնել ռուս հասարակությունը», - կարծում է Մանուչարյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles