Մոտ ժամանակներս, հնարավոր է, հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունները հանվեն ՀՀ խորհրդարանի օրակարգից, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ արձանագրությունները հանվելու են ոչ այն պատճառով, որ դրանք օգուտ չեն բերել հայ ժողովրդին, և ոչ այն պատճառով, որ դրանք վնաս են հասցրել Հայաստանի շահերին, այլ որովհետև դրանք կատարել ու շարունակում են կատարել իրենց առաքելությունը:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱՆ ղեկավարները ՙԵրկկողմ հարաբերությունների զարգացման՚ և ՙԵրկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՚ մասին արձանագրություններ են ստորագրել, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն, արդեն 2009 թ. դեկտեմբերի 7-ին Թուրքիան հայ-թուրքական գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` մի շարք նախապայմաններ առաջ քաշելով: 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առկախել է վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան, խախտելով պայմանավորվածությունները, մի շարք նախապայմաններ է առաջադրել: Միջազգային հանրությունը բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների շուրթերով բազմիցս մեղադրել է Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու մեջ: