Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով

$
0
0

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով,  Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

ՙԵվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը և շուտով դա կիրականացվի:

 

Անցյալ նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ հայտատարարութամբ երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը և մենք շարունակում ենք մեր աշխտանքները այս ուղղությամբ£

 

Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում` միտված միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը:

 

Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրեցին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզումª ևս մեկ անգամ ընդգծեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունըª ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ:

 

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի հետ£ Հայաստանի մոտեցումը առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ վայելում է միջազգային հանրության աջակցությունը£ Մենք ջանում ենք խորացնել փոխգործակցությունը եվրոպական, ասիական, լատինամերիկյան, արաբական, աֆրիկյան երկրների հետ, ընդլայնելու մեր երկրի փոխհարաբերությունների աշխարհագրությունը£ Մեր դեսպաններն այսօր հավատարմագրված են ուղղակիորեն և համատեղության կարգով` ավելի քան ինը տասնյակ երկրում և միջազգային կազմակերպությունում:

 

 

Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում մենք շարունակել ենք հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով:

 

Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

 

Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը՚,- ասել է արտգործնախարարը:</font>

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles