Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վենետիկի հանձնաժողովի փորձագետ. Սահմանադրական բարեփոխումները կնպաստեն Հայաստանի դինամիկ զարգացմանը

$
0
0

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացումը կարևոր է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևը:

 

Նա ընդգծել է այն դրույթների կարևորությունը, որոնք ապահովում են քաղաքական փոքրամասնությունների իրավունքները: ՙԱյդ հայեցակարգն արտացոլում է Հայաստանի`ժողովրդավարացման ձգտումը՚,- հավաստիացրել է փորձագետը:

 

Տանչևը նշել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցման` սահմանադրական բարեփոխումների առաջարկած այլընտրանքը քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև հավասարակշռության ապահովման արդյունավետ մեթոդ է:

 

Աշխատանքային քննարկումների ընթացքում, անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգի հանրապետության անցման հնարավորությունները, ընդգծվել է, որ խորհրդարանը պետք է ունենա կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթներ, սակայն պետք է նվազագույնի հասցվեն մեխանիզմները, որոնք կարող են հանգեցնել գործադիր իշխանության հաճախակի փոփոխությունների: Ընդգծվել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում պետք է բացառել երկրի նախագահի և կառավարության ղեկավարի գործառույթների կրկնման հնարավորությունները:

 

ՙԿարծում եմ, որ այդ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի դինամիկ զարգացմանը, մասնավորապեսª եվրոպական արժեքների, ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների լիարժեք ներդրմանը: Նման բարեփոխումներ արդեն իրականացվել են 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում, որոնք, սակայն լիարժեք չէին: Հիմա ամենահարմար պահն է համակարգային բարեփոխումների համար,

որոնք իրականացնելու համար հայ հասարակությունն արդեն ավելի հասուն է՚,- հավաստիացրել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Կարլո Տուորին:

 

Փորձագիտական քննարկումներից հետո սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ  քաղաքական բանավեճեր տեղի կունենան, ինչից հետո այն կներկայացվի նախագահին: Բարեփոխումների վերջնական տարբերակը կրկին կներկայացվի Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը, որից հետո միայն փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողովին: Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվե նախատեսվում է անցկացնել 2016 թվականի առաջին կիսամյակում:

 

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները պառակտում են մտցրել ոչ իշխանական խորհրդարանական ուժերի շրջանում:  ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՙԺառանգությունը՚ դեմ են իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարել մասնակցել բարեփոխումների շուրջ քննարկումներին և ներկայացնել սեփական առաջարկությունները: ՙՕրինաց երկիր՚ կուսակցության, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումն դեռ պարզ չէ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles