Հայոց պետությունում կան հանցագործություններին, ապօրինի երևույթներին և արդարության պակասին առնչվող բազմաթիվ խնդիրներ:Այդ մասին հայտարարել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը` Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում իր ելույթում:
«Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է երես դարձնենք Հայրենիքից: Մենք պետք է օգնենք Հայաստանին ղարաբաղյան խնդրի արդար լուծման, ինչպես նաև օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու հարցրում», - հայտարարել է նա` ընդգծելով Հայաստան-Սփյուռք-Արցախ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը: