Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բակո Սահակյան. Երկու հայկական պետությունների ամրապնդման և զարգացման համար անհրաժեշտ է մեծացնել հայկական գործոնի դերը ողջ աշխարհում

$
0
0

Լեռնային Ղարաբաղը, նրա տնտեսությունն օրեցօր զարգանում են և ամրապնդվում, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:

 

Այդ համատեքստում ԼՂՀ նախագահն առանձնացրել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, ինչը լրացուցիչ խթան կլինի Արցախի տնտեսական զարգացման համար: Նա ընդգծել է, որ երկու հայկական պետությունների ամրապնդման և զարգացման համար անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդում, հայկական գործոնի մեծացում ողջ աշխարհում:

 

«Ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի սադրանքների հետևանքով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում էլ ավելի էր թեժացել, սակայն մենք ապացուցեցինք, որ միասնությամբ կարողացանք հաղթել թշնամուն», - ամփոփել է Սահակյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles