Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետը` ՆԱՏՕ գագաթնաժողովի մասին. Հայաստանը Մոսկվային զրկում է իր հետ ուղղահայաց հարաբերություններ կառուցելու հնարավորությունից

$
0
0

 ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար անվտանգությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն է բացում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մենաբանելով Երևանի բարձրագույն մակարդակի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

 

Նրա կարծիքով, բազմաթիվ բաց թողնված գագաթնաժողովներից հետո Հայաստանի բարձրագույն մակարդակի պատվիրակության հայտնվելը ոչ միայն ժամանակին է և տեղին, այլև բխում է կենսական անհրաժեշտությունից, երկրի անվտանգության արմատական շահերից:

 

«Հայաստանն ստանում է փոխհարաբերությունների սեփական օրակարգի շուրջ ՆԱՏՕ-ի հետ իրավահավասար երկխոսություն վարելու, անվտանգության այն հարցերը բարձրացնելու հնարավորություն, որոնք արդիական են երկրի անկախության օրվանից ի վեր: Խոսքը վերաբերում է հարևանների հետ խաղաղ գոյակցության, ինչպես նաև այն  խնդիրբներին, որոնք Ռուսաստանը մշտապես շահարկում է, Երևանի հետ կառուցելով հարաբերությունների ուղղահայաց, ինչը վտանգում է մեր պետականությունը», - նշել է փորձագետը:

 

Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում փոխելու նման իրադրությունը և բացելու անվտանգության ընդհանուր ըմբռնման հիման վրա հարևանների հետ հարաբերությունհները կարգավորելու հեռանկարներ: «Հայաստանը եվրատլանտյան տարածության մաս է, և անվտանգության մարտահրավերները չեն կարող Հայաստանը շրջանցել: Երևանը պետք է լինի որոշումների կայացման իրավահավասար մասնակից», - ասել է Մեհրաբյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles