Անելիք Բանկը բացել է իր 7-րդ մայրաքաղաքային մասնաճյուղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (հասցեն` Րաֆֆու 39): Ինչպես և մյուս մասնաճյուղերը, այս մասնաճյուղը նույնպես հաճախորդներին կտրամադրի համալիր բանկային ծառայությունների լայն տեսականի:
Մասնաճյուղի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, մասնակցել են Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավարը, գործընկերներ, հյուրեր: Պատասխանելով բանկի մասնաճյուղի ցանցի ընդլայնման պլանների մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Ն.Կարամանուկյանը, առանց թվեր ու ժամկետներ նշելու, հաղորդել է, որ առաջիկայում սպասվում է նոր մասնաճյուղերի բացում, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Նշենք, որ Անելիք Բանկի մասնաճյուղային ցանցը կազմված է 13 բաժանմունքներրից (նոր բացվածի հետ միասին), որից 6 – գտնվում է մարզերում: Բանկի ընդհանուր կապիտալը 2014-ի հուլիսի 1-ին կազմել է 12.3 մլրդ դրամ, ակտիվները`69.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 47,4 մլրդ դրամ (բանկի ակտիվների 68.5%-ը ), պարտավորությունները կազմել են 56.9 մլրդ դրամ: Վերջիններիս կառուցվածքում ժամկետային ավանդները կազմում են 56.9% կամ 32.4 մլրդ դրամ, որից ավելի քան 85% -ը հանդիսանում են ֆիզիկական անձանց միջոցները: Անելիք Բանկը մասնակցում է Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերին, ինչպես նաև կառավարության կողմից սուբսիդավորվող պետական ծրագրերին: Հայաստանի քարտերի շուկայում Անելիք Բանկն առաջինն էր, որն սկսեց թողարկել և սպասարկել յել միեւնույն ժամանակ, որպես տեղական Visa և MasterCard քարտերը: 2009 թվականի փետրվարից Անելիք Բանկի բաժնետերն է լիբանանյան CreditBank S.A.L.-ը (51%), որն 2013 թվականից հանդիսանում է Բանկի միակ սեփականատերը: Հատկապես այդ պահից էլ բանկի ռազմավարությունում տեղի ունեցան փոփոխություններ, շեշտադրումները տեղափոխելով մանրածախին և ՓՄՁ վարկավորմանը: Իսկ Մոսկվայի «ԱնելիքՌու» բանկը 2012-ի դեկտեմբերին օտարվել էր Անելիք բանկի կողմից, որը հետագայում նույնպես փոխանցվեց լիբանանյան CreditBank S.A.L.: