Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ջեյմս Ուորլիք. Սարգսյան-Ալիև բանակցությունները հաջող են անցել

$
0
0

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած բանակցությունները հաջող են անցել: Այդ մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 


«Ուելսում  Քերիի նախաձեռնությամբ արդյունավետ բանակցություններ են ընթացել ղարաբաղյան հակամարտության շուրջ: Մենք պատրաստ ենք աջակցել հակամարտության կարգավորմանը», - նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: Պետքարտուղար Քերին ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles