Անելիք Բանկը ծրագրում է մինչև տարեվերջկապիտալը համալրել 1 մլրդ.դրամով և շահույթով մտնել 2015 թվական: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անելիք Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, պատասխանելով վնասներից շահույթի դուրս գալու վերաբերյալ գործակալության համապատասխան հարցին:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, Անելիք Բանկի կուտակված վնասը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է 2.3 մլրդ դրամ, զուտ վնասն առաջին կիսամյակում կազմել է 810.5 մլն դրամ, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 307.1 մլն դրամ: Եռամսյակային կտրվածքով բանկի վնասը կրճատվել է մոտ 40%, իսկ 2014-ի առաջին կիսամյակում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ վնասը կրճատվել է գրեթե 2 անգամ:
2009 թվականի փետրվարից Անելիք Բանկի բաժնետերն է լիբանանյան CreditBank S.A.L.-ը (51%), որն 2013 թվականից դարձավ Բանկի միակ սեփականատերը: Հատկապես այդ պահից էլ բանկի ռազմավարությունում տեղի ունեցան փոփոխություններ, շեշտադրումները տեղափոխելով մանրածախին և ՓՄՁ վարկավորմանը: Հատկապես այդ պահից սկսեցին ներդրվել զանազան վարկային պրոդուկտներ, այդ թվում նաև քարտային, գրավիչ պայմաններով և ձևակերպման պարզեցված ընթացակարգով: Այդ գործընթացն ընթանում է նաև հիմա: Ի դեպ, բանկի կողմից ներդրվող պրոդուկտներն ունեն մեծ պահանջարկ: Աճի տարեկան և եռամսյակային տեմպերով Անելիք Բանկի մանրածախ վարկավորումը 2014-ի հուլիսի 1-ին դարձավ առաջատար` 20-53%, ինչը թույլ տվեց իրականացնել էական թռիչք և ընդհուպ մոտենալ առաջատարների տասնյակին: Անելիք Բանկը հաջողությամբ է իրականացնում նաև ՓՄՁ ոլորտի վարկավորման ծրագրերը: Այսպես, 2014-ի առաջին կիսամյակում բանկը ՓՄՁ վարկավորման ծավալը մեծացրել է 84.3%, ապահովելով եռամսյակային 33-38% աճ: Նշված ուղղություններով բարձր տեմպերի ապահովումը թույլ է տալիս ենթադրել, որ կուտակված շահույթի զրոյացումը և շահութաբեր դառնալը բանկը կկարողանա իրականացնել ոչ միայն կապիտալացման, այլ նաև ակտիվ վարկավորման հաշվին: Հատկանշական է նաև, որ այդ ամենին զուգահեռ Անելիք Բանկն ընդլայնում է նաև մասնաճյուղերի ցանցը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Ն.Կարամանուկյանը. «Դրվա խնդիրների հաջողությամբ իրականացումն Անելիք Բանկին թույլ կտա մի քանի տարում զգալիորեն բարելավել իր դիրքերը և հայտնվել առաջատարների հնգյակում»: 2009 թվականի փետրվարից Անելիք Բանկի բաժնետերն է լիբանանյան CreditBank S.A.L.-ը (51%), որն 2013 թվականից հանդիսանում է Բանկի միակ սեփականատերը: Իսկ Մոսկվայի «ԱնելիքՌու» բանկը 2012-ի դեկտեմբերին օտարվել էր Անելիք բանկի կողմից, որը հետագայում նույնպես փոխանցվեց լիբանանյան CreditBank S.A.L.:
Նշենք, որ Անելիք Բանկի ընդհանուր կապիտալը 2014-ի հուլիսի 1-ին կազմել է 12.3 մլրդ դրամ, ակտիվները`69.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 47,4 մլրդ դրամ (բանկի ակտիվների 68.5%-ը ), պարտավորությունները կազմել են 56.9 մլրդ դրամ: Վերջիններիս կառուցվածքում ժամկետային ավանդները կազմում են 56.9% կամ 32.4 մլրդ դրամ, որից ավելի քան 85% -ը հանդիսանում են ֆիզիկական անձանց միջոցները: Անելիք Բանկը մասնակցում է Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերին, ինչպես նաև կառավարության կողմից սուբսիդավորվող պետական ծրագրերին: Հայաստանի քարտերի շուկայում Անելիք Բանկն առաջինն էր, որն սկսեց տեղական քարտերին զուգահեռ թողարկել և սպասարկել Visa և MasterCard քարտերը: