Orange-ը և MegaFon-ը շարունակում են զարգացնել 2012թ. սկիզբ առած համագործակցությունը, որի արդյունքում, Orange-ի բաժանորդներն այժմ Ռուսաստանում կարող են ռոմինգից օգտվել էլ ավելի գրավիչ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այսուհետ Orange-ի բաժանորդները Ռուսաստանում Օրանժ Արմենիայի և MegaFon-ի ցանցեր կզանգեն և զանգ կընդունեն վճարելով ընդամենը 29 դրամ/րոպե: Ավելի, նրանք բջջային ինտերնետից կօգտվեն 29 դրամ/ՄԲ սակագնով:
«Ռոմինգ ծառայությունները դարձել են մեր բաժանորդներից շատերի կյանքի կարևորագույն մասը՝ մասնավորապես Ռուսաստան հաճախակի կամ երկարատև մեկնողների համար: Դա հաշվի առնելով՝ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով փորձում ենք մեր բաժանորդների համար ռոմինգում ձայնային և բջջային ինտերնետ ծառայություններից օգտվելը դարձնել առավել մատչելի և հարմարավետ», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նշենք, որ MegaFon-ի ցանցում ռոմինգում գտնվող Օրանժ Արմենիայի բաժանորդներն ունեն նաև այլ առավելություններից օգտվելու հնարավորություն. այս բաժանորդները կարող են Ռուսաստանի ողջ տարածքում գործող ավելի քան 210 000 QiWi և RAPIDA վճարների ընդունման կետերի միջոցով լիցքավորել իրենց Orange հաշիվը: Բացի այդ, նրանց համար ռուսաստանյան այլ օպերատորների ցանցերից ստացվող և այդ ցանցեր ելքային զանգերի համար գործում է 59 դրամ/րոպե սակագինը, իսկ հայասատնյան այլ օպերատորների ցանցեր կատարվող և ստացվող զանգերի համար՝ 120 դրամ/րոպե սակագինը: