Իսրայելում գործող «Նոյյան Տապան» մշակութային եւ կրթական հայկական կենտրոնը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կանցկացնի «Մեկ մոմ՝ մեկ հոգի» ակցիա-էստաֆետ:
Ակցիայի մասնակիցները կտարածեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչ ներառող ուղերձ: Այդ մասին հաղորդում է «Նոյան Տապան» հայկական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:
Հիշեցնենք, որ Իսրայելի Քնեսետում բազմիցս նախաձեռնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև, սակայն ամեն անգամ այն մերժվել է: