Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում կարող է բացվել «Radisson» ցանցի հյուրանոց

$
0
0

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:  

 

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում «Radisson»-ի առկայությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Նշենք, որ «Radisson» հյուրանոցային ցանցն ընդգրկված է The Rezidor Hotel Group-ի կազմում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles