Նախօրեին Հայաստանի Բանկերի միությունում տեղի է ունեցել Հայաստանում գործող բանկերի ղեկավարների և միջազգային կառույցների` Համաշխարհային բանկի (ՀԲ), Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել արժանահավատ աղբյուրներից, օգոստոսի 28-ին հանդիպման մասնակիցները ՀԲՄ գրասենյակում քննարկել են հարցեր և պրոբլեմներ, որոնք կարևոր համակարգային նշանակություն ունեն երկրի ֆինանսա-բանկային ոլորտի հետագա զարգացման համար: Մասնավորապես, մանրազնին վերլուծվել է վերջերս ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված և շրջանառության մեջ դրված պրոբլեմային օրինագծերը, որոնք կապված են մի շարք օրենսդիրների նախաձեռնությունների հետ: Քննարկվել են նաև ԴԱՀԿ և ՀՀ ԿԲ ֆինանսական հաշտարարի գործունեությանը, ինչպես նաև դատական համակարգին առնչվող հարցեր:
Հայաստանում գործող բանկերի ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները դիմել են նաև պրոբլեմային այն հարցերին, որոնք խոչընդոտում են Հայաստանի բանկային համակարգի զարգացումը, նշելով նաև վարկատուի և վարկառուի իրավունքների հավասարակշռված պաշտպանության ստեղծման անհրաժեշտույթունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ բոլոր այս հարցերի հնարավոր լուծումները և պայմանավորվել հետագայում նույնպես համագործակցել, որն ուղղված կլինի առաջացած պրոբլեմների լուծմանը և նոր մարտահրավերների դիմակայմանը: