Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի` “Ավալոն” ՍՊԸ-ի հետ դատական վեճը

$
0
0

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջերս կրկին անգամ հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքերի առաջին ատյանի դատարան, ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի` “Ավալոն” ՍՊԸ-ին անվճարունակ ճանաչելու և կուտակված պարտք գանձելու նպատակով:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ս.թ. մարտի 5-ին դատական վիճաբանություններից հետո «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել «Ավալոն» ՍՊԸ-ի հարկադիր սնանկությունը ճանաչելու մասին, որի հիմնական գործունեությունն է բարձրահարկ էլիտար շենքերի շինարարությունը:

 

Աղբյուրի համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բազմիցս ծանուցել է “Ավալոն” ՍՊ ընկերությանը Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Բայց “Ավալոն” ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2012 թվականի նոյեմբերին հայց ներկայացրեց դատարան` սնանկության գործընթացի շրջանակներում պարտքը բռնագանձելու համար: Քանի որ ընկերության ներկայացուցիչների կողմից բազմիցս խոստումներ են տրվել պարտավորությունը մարելու մասին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գնաց զիջումների և ժամանակավորապես դադարեցրեց դատական բռնագանձման գործընթացը: Սակայն «Ավալոն» ՍՊԸ–ի կողմից կրկին խախտվեցին ձեռք բերած պայմանավորվածության պայմանները, ինչի կապակցությամբ դատական բռնագանձման գործընթացը վերսկսվեց և ս.թ. մարտի 5-ին դատարան կրկին հայց ներկայացվեց: 

 

Նշենք, որ Ընկերության խոշոր աշխատանքներից են այնպիսի շենքերը ինչպիսին են «Դրիմ» բնակելի էլիտար համալիրը, «Ձորափ» էլիտար բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը, «Ա» դասի բիզնես կենտրոն «Էլիտ Պլազա», Հյուսիսային Ճառագայթ խոշոր բնակելի համալիրը և այլն:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը  միջազգային ՎՏԲ խմբի անդա է դարձել է 2004 թվականին: Ներկայումս Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկը` «ՎՏԲ» - ն տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի  100% - ը, բաժնետոմսերին: Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը և տիրապետում է մասնաճյուղերի ամենամեծ ցանցին Հայաստանը, որը կազմված է 67 բաժանմունքներից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles