ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված ՙԱ և Գե ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը:
Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
ՙԱ և Գե ՍՊԸ-ն Հայաստանում ստեղծվել է 2009 թ. հունվարին Վիկտոր Մանուկյանի և ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոյի կողմից: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ընկերությունը պատկանում է հայ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին: