Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անրի Ռենոն հերքել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվությունը

$
0
0

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ծանոթ չէ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին հրապարակումներին: Այդ մասին դիվանագետը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելին, դեսպանն անհնար է համարում Փարիզի և Բաքվի միջև զենքի հետ կապված որևէ գործարքը:
ՙ

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, չի կարող զենք մատակարարել հակամարտության որևէ կողմի. դա համապատասխան միջազգային կոնվենցիաների խախտում կլիներ՚,- նշել է դեսպանը: 

Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az-ը` վկայակոչելով ANS թերթը, հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է միջին հեռվության զենիթահրթիռային համալիրներ վաճառել Ադրբեջանին: Աղբյուրի համաձայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջան այցի ընթացքում ներկայացրել է ՙEurosam՚ կոնսորցիումի շահերը և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ արել հրթիռներ ձեռք բերել կասպիական նավթային հանքավայրերի պաշտպանության համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles