Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի կարող խոստովանել սեփական ժողովրդին, որ 99 տարի շարունակ խաբել է

$
0
0

 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման համար մեղավոր է Թուրքիան, որն անիրական պայմաններ է դնում այդ ճանապարհին, արգենտինական ՙBuenos Aires Herald՚ թերթին հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախաձեռնությամբ դեռ 2009 թվականի հոկտեմբերին սկսվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը ձախողվել է Անկարայի նախապայմանների պատճառով: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին`Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. ՙԴա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Եվ, ցավոք, այն, որ դա միջազգային հանրության կողմից չի ընդունվել այն ժամանակ, հետագայում ցեղասպանությունների կրկնման նախապայման է դարձել: Այդ պատճառով մենք պատասխանատվություն ենք զգում որպես ժողովուրդ, որը տուժել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից, թույլ չտալ ապագայում  մարդկության դեմ նոր հանցագործությունները՚:

Ինչ վերաբերում է սպանությունների մասշտաբները ճանաչելուց Թուրքիայի հրաժարմանը` ԱԳ նախարարն ասել է, որ ՙդա կապված է ոչ այնքան փոխհատուցումների, որոնք թուրքական պետությունը պետք է վճարի հայ ընտանիքներին, որքան այն հանգամանքի հետ, որ դժվար է նայել սեփական ժողովրդի աչքերին ու ասել. ՙՄենք 99 տարի շարունակ խաբում էինք ձեզ՚:

Նալբանդյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՙաշխարհի բազմաթիվ երկրներ իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին՚:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles