Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էներգետիկայի նախարար. ՙՆաիրիտ՚ գործարանի ճակատագիրը կորոշվի երկու ամսվա ընթացքում

$
0
0

 ՙՆաիրիտ՚ գործարանի ճակատագիրը կորոշվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը`մեկնաբանելով ձեռնարկության աշխատակիցների հերթական ակցիան, ովքեր պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքերը: Նշենք, որ հուլիսի 10-ին գործարանի ավելի քան 100 աշխատակից հավաքվել է ՀՀ կառավարության շենքի մոտ`պահանջելով փակել աշխատավարձի գծով պարտքերը:

Ինչպես հայտնել է նախարարը, ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը կուտակվել են վերջին 15 ամսում և կազմում են շուրջ 5 մլրդ դրամ:  Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ (շուրջ $130 մլն) նշագծին: Զախարյանն ընդգծել է, որ շարունակվում են ստեղծված իրավիճակից ելքի ուղիների շուրջ քննարկումները: ՙԿարծում եմ, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնարկության ճակատագիրը պարզ կլինի՚,- ընդգծել է նախարարը`ավելացնելով, որ դեռ չգիտի, թե ինչպես կլուծվի հարցը: 

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մոտ է դուրս եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով գործարանի ներկայացուցիչներին զրույցի է հրավիրել, որի արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: 

Հիշեցնենք, որ այս ակցիան առաջինը չէ: Մայիսի 21-ին ՙՆաիրիտ՚ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել`պահանջելով վճարել աշխատավարձի գծով ձեռնարկության պարտքերը: Ակցիան նախաձեռնել է ՙԿամք՚ շարժումը: Շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը նշել է, որ բողոքի մասնակիցները պահանջում են իրական քայել գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու և նրանց աշխատավարձի գծով պարտքերը վճարելու հարցում: ՙՄեզ պետք չեն իշխանությունների կեղծ խոստումները, քանի որ դատարկ խոստումներով ընտանիք չես կերակրի: Գործով ապացուցեք՚,- պահանջել է Ավետիսյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles