Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արամ MP3-ն բացահայտել է Եվրատեսիլում իր ելույթի գաղտնիքները

$
0
0

Արամ MP3-ն բացահայտել է Եվրատեսիլում իր ելույթի գաղտնիքները: Ինչպես շոումենը պատմել է ապրիլի 26-ի մամուլի ասուլիսում, իր ելույթը կուղեկցվի գունագեղ լուսային շոուով: Համարի ռեժիսորները որոշել են գլխավոր շեշտադրումը կատարել բուն երգի վրա. Արամ MP3-ն ելույթ է ունենալու միայնակ, առանց բեք-ոկալի և պարողների:

 

"Not alone"երգը, որով կատարողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2014-ում, իսկական հիթ է դարձել Youtube-ում` երգի մրցույթի պաշտոնական ալիքում հավաքելով ավելի քան 2.2 մլն դիտում: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` Արամ Арам МР3-ն նշել է, որ իր երգի մեծ ժողովրդականության գաղտնիքը դրա անկեղծության և հզոր էներգետիկայի մեջ է: «Այն ներթափանցում է ունկնդիրների հոգիները, ստիպում նրանց ուժեզ հույզեր ապրել: Կասկած չկա, որ այդ երգը մեզ տրվել է ի վերուստ»,- ասել է նա:

Առաջիկա օրերին կներկայացվի Not alone երգի պաշտոնական ռեմիքսը: Դա ամենևին միակ անակնկալը չէ կատարողի երկրպագուների համար: Ապրիլի 28-ին կմեկնարկի լավագույն համբույրի լուսանկարների մրցույթ, որը խորհրդանշում է Not alone երգի տեսահոլովակի եզրափակիչ համբույրը: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ  Facebook-ում Арам МР3-ի պաշտոնական կայքում:

Եվրատեսիլ-2014 կընթանա մայիսի 6-10-ը Դանիայում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչում` առաջինը: Арам МР3-ի փորձերը Կոպենհագենում կսկսվեն ապրիլի 28-ից:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles