Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստները հայկական որոշ հեռուստաալիքների մեղադրում են խեղաթյուրում են փաստերը վարկաբեկում շարժումը

$
0
0

 ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման մասնակիցները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակի Հանրային ժողովին, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ, առաջարկ հնչեց թույլ չտալ Հ-1, Արմնյուզ և Շանթ հեռուսատաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել ժողովը։ Առաջարկը միաձայն ընդունվեց ժողովի մասնակիցների կողմից։ ՙՍա ինքնաբուխ բոյկոտի ակցիա էր, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների՚,-ասված է հայտարարության մեջ։  


Ակտիվիստները նշում են, որ վերոնշյալ հեռուստաընկերությունները, որոնք ներկա էին հանրային ժողովին, ինչպես նաև որոշ հեռուսատաընկերություններ, որոնց բացակա էին, օրինակ՝ Արմենիան, շարունակաբար անտեսել են քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների գործունեությունը և միայն հարցերի լայն հնչեղություն ստանալուց հետո լուսաբանել են՝ խեղաթյուրելով փաստերը և հաճախ վարկաբեկելով շարժումները։ Որպես օրինակ կարելի է հիշատակել Մաշտոցի պուրակի քաղաքացիական գործընթացների լուսաբանումը և փաստերի խեղաթյուրումը։ Նման աշխատաոճը վարկաբեկում է լրագրողի մասնագիտությունը և ոտնահարում է յուրաքանչյուրի ազատ խոսքի և տեղեկացված լինելու իրավունքը։


ՙՄենք կարծում ենք, որ այդ հեռուստաընկերությունները ժամանել էին զուտ այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նրանք իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ։ Դրա ապացույցն այն է, որ այս տաս օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։Լրագրողները պատասխանատվություն են կրում հանրային կարծիքի ձևավորման գործում և պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրության համար։ Նրանք կարող են մասնակցել Հանրային ժողովին, ինչպես յուրաքանչյուր ոք, եթե ներկայացնեն իրենք իրենց, ոչ թե՝ հանրային շահը անտեսող հեռուստաընկերություններին՚,-նշված է հայտարարության մեջ։ 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles