Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԴեմ եմ՚ ակցիայի մասնակիցները սուլել են Տիգրան Սարգսյանին

$
0
0

 Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն իջել են ՙԴեմ եմ՚ ակցիայի մասնակիցների մոտ: 
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, նախկին վարչապետն ակցիայի մասնակիցներին կոչ է արել ստեղծել աշխատանքային խումբ և մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումներին: ՙԵթե դուք ցանկանում ենք ստանալ ձեր հարցերի պատասխանները, խնդրում ենք մասնակցել իրավասու կառույցների քննարկումներին՚,- հայտարարել է Սարգսյանը:  

Ակցիայի մասնակիցները սուլել են վարչապետին`բացականչելով ՙհանցագործ՚:

ՙԴեմ եմ՚ նախաձեռնության  անդամ Դավիթ Մանուկյանն իր հերթին հայտարարել է, որ շարժումը չի ընդունում այդ առաջարկը: ՙԱյսօրվա ակցիան ծառայել է իր նպատակին և շարունակություն կգտնի ապրիլի 12-ին՚,- նշել է նա: Միաժամանակ նա կրկնել է ակցիայի մասնակիցների պահանջը, որպեսզի ապրիլի 10-ին կայանալիք կառավարության նիստում վերացվի աշխատավարձերի 5 տոկոսը պահող ավտոմատ մեխանիզմը: 

Նշենք, որ ակցիայի մասնակիցները նստացույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց`ճանապարհի երթևեկելի մասում: Նրանք փակել են Նալբանդյան փողոցը և պահանջել անհապաղ հանդիպում ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ: Այցիայի ընթացքում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ակտիվիստների միջև: Բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանն արդեն բաց է թողնվել Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունքից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles