Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տեր-Պետրոսյան. Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև զուգահեռներն անտեղի են

$
0
0

 Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև զուգահեռներն անտեղի են, iLur.am-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

ՙՈւկրաինական իրադարձությունները կապված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժականե երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջեւ Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր եւ դեռեւս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենեւին առնչություն չունենալով Եւրոասոցացումից դեպի Եւրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ՚,- ասել է Տեր-Պետրոսյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles