2013 թվականի նոյեմբերին Հայաստանը մտադիր է Վիլնյուսում ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը: Որքանո՞վ է նպատակահարմար այդ պայմանագրի ստորագրումը, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բանը նրանում է, որ Հայաստանում բացակայում Եվրամիության հետ ասոցացվելու վերաբերյալ քննարկումը: Իշխանությունները պաշտոնական ոչ մի հայտարարություն չեն անում, իսկ եթե անգամ անում են, ապա այդ հայտարարություններն, ըստ էության, ունենում են իրարամերժ բնույթ, հնարավոր համարելով ինչպես Ասոցացման, այնպես էլ Մաքսային Միության պայմանագրերի հնարավորությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ Ասոցացման հետ կապված ողջ գործընթացը, գործնակունում, փակ է, ոչ մեկի ցույց չեն տալիս համապատասխան փաստաթուղթը, որը հանդիսանում է ԵՄ և Հայաստանի միջև բանակցությունների առարկան: Բացի այդ, երկրում իշխող կոալիցիան էլ ոչ մի հայտարարություն չի անում: Կարծում եմ, որ իշխանությունները ցանկանում են իրականացնել արհեստական PR-արշավ, որը հիմնված կլինի, իբր, այն բանի վրա, որ երկրում գոյություն ունեն ինչպես արևմտամետ, այնպես էլ ռուսամետ ուժեր: Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը սխալ է, թեկուզ նրա համար, որ Հայաստանում պետք է լինեն հայամետ ուժեր, որոնք պետք է ներկայացնեն ժողովրդի շահերը:
Ինչ վերաբերվում է Եվրոպայի հետ միությանը, ապա միանշանակ է, որ Եվրոպան չի սպասում ոչ Հայստանին, ոչ Ուկրաինային, ոչ Մոլդովային, և ոչ էլ Վրաստանին, ինչը լիովին տրամաբանական է, քանի որ այդ 4 երկրներն էլ ունեն տեղական հակամարտություններ և չլուծված պրոբլեմներ: Մոլդովայում դա Մերձդնեստովյան պրոբլեմն է, Ուկրաինայում` արևմտամետ կամ ռուսամետ կողմնորոշումների պրոբլեմը, Վրաստանում` Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Հայաստանում` Ղարաբաղը: Նման երկրներին իր կազմի մեջ ընդգրկելը կնշանակի խաչ քաշել Եվրոպական միության վրա: Իսկ ասոցացման պայմանագրի նախապատրաստումն արագացվեց միայն այն բանից հետո, երբ Ռուսատսանը հայտարարեց Մաքսային միություն ստեղծելու իր մտադրության մասին: Այսպիսով, ԵՄ ցանկանում է ունենալ յուրօրինակ բուֆերային գոտի, որն ուղղված կլինի Ռուսաստանի ազդեցության ընդլայնման դեմ: Բայց ամենագլխավորը դա չէ մեզ համար: Երևանի համար ավելի կարևոր պետք է լինի Հայաստանի անվտանգության հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և պետության անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ: Դրան այլընտրանք մենք չունենք, և ոչ ոք այլ բան չի առաջարկում մեզ: Այս համատեքստում, անհրաժեշտ է հաշվի առնել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը, միաժամանակ իրականացնելով տնտեսական, քաղաքական և իրավական համակարգի արդիականացումը, համապատասխանեցնելով դրանք եվրոպական ստանդարտներին, քանի որ այդ ստանդարտները զարգացման հնարավորություններ են ստեղծում: Իհարկե, եվրոպական ինտեգրման գործընթացը մեզ համար անհրաժեշտություն է, բայց չի կարելի այն խառնել ԵՄ մեջ մտնելու հետ, մանավանդ, որ մեզ այնտեղ չեն սպասում:
Կարելի՞ է արդյոք պնդել, որ այդ համաձայնագիրը Հայաստանին պետք չէ:
Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է, որ այդ համաձայնագիրը լինի անհրաժեշտություն: Չի բացառվում նաև, որ հետագայում Ռուսաստանն էլ մտնի ԵՄ կազմի մեջ, որը կդառնա մի ընդհանուր տուն: Բայց դա առայժմ տեսություն է, իսկ պրակտիկայում մենք չպետք է սխալներ թույլ տանք, որոնց մասին տեղյակ ենք պատմությունից: Մասնավորապես, խոսքը գնում է Սևրի պայմանագրի մասին, որը, գործնականում, ուղղված էր Ռուսաստանի դեմ: Այսօր մենք հաճախ ենք պատմաբաններից լսում Մոսկվայի հասցեին հարձակումներ, նրա կողմից հայ ժողովրդի շահերին դավաճանելու մասին, բայց չէ՞ որ յուրաքանչյուր պետություն առաջին հերթին ղեկավարվում է իր ազգային շահերով: Արդյունքում, այն ժամանակ բոլշևիկյան Ռուսաստանը կապ հաստատեց Աթաթուրքի հետ, ստորագրելով նրա հետ համապատասխան փաստաթուղթ, որն ուղղված էր Հայաստանի դեմ: Անցյալ դարի 90-ական թվականներին էլ մենք չէինք կարող մտածել, որ որևէ մեկը կարող է մեզ դավաճանել, մենք ինքներս վերցրինք զենքը և հաղթեցինք Ադրբեջանի հետ պատերազմում: Այն ժամանակ միջազգային ֆոնը բարենպաստ էր, քանի որ միջազգային հանրությունը ճանաչում է ուժի իրավունքը, ինչի հետ հաշվի են նստում: Իսկ այսօր, այն ինչ փորձում է անել Սերժ Սարգսյանը, ես կանվանեյի վուլգար կոմպլիմենտարիզմ: Հայաստանի նախագահը հայտարարում է, որ մենք ցանկանում ենք և.. և… , իսկ Եվրոպայում ասում են` կամ…կամ: Սերժ Սարգսյանի կոմպլիմենտարիզմն անհասկանալի է ինչպես Մոսկվայում ռուսներին, այնպես էլ Բրյուսելում` եվրոպացիներին: Տարբեր տեսակի խոստումներ բաժանելով, հանրապետության ղեկավարը հայտնվել է դժվարին դրության մեջ, երբ արդեն անհրաժեշտ է կատարել ընտրություն: Ընդ որում, իրավիճակից ելքը Սերժ Սարգսյանը տեսնում է նրանում, որ Հայաստանը գտնվում է դժվարին դրության մեջ: Իսկ դա խոսում է այն մասին, որ մեր ներկայիս համակարգը չի աշխատում: Ամփոփելով, կարող եմ ասել, որ Հայաստանը պետք է կիրառի Ֆինլանդիայի փորձը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատուկ հարաբերություններ հաստատեղ ԽՍՀՄ հետ, չմտավ ՆԱՏՕ-ի մեջ, միևնույն ժամանակ մնալով եվրոպական ընտանիքում: Ո՞վ այսօր կարող է ասել, որ Ֆինլանդիան չի հանդիսանում արևմուտքի մասնիկ: Ընդ որում, այդ մոդելը ֆինները շարունակեցին կիրառել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո:
Դուք նշեցիք եվրոպական ստանդարտներին համապատասխանող բարեփոխումների մասին: Իսկ Դուք ինքներդ հավատո՞ւմ եք դրա հնարավորությանը:
Այս իշխանությունների հետ, իհարկե ոչ: Վերջին 5 տարիներին բոլորս էլ համոզվեցինք, որ Հայաստանի իշխանությունները կոմպետենտ չեն, քանի որ չեն ցանկանում և չեն էլ կարողանում իրականացնել բարեփոխումներ: Այս իշխանությունների ցանկացած բարեփոխումներ ուղղված են ֆինանսական հոսքերն առավելագույն ձևով իրենց ձեռքերում կենտրոնացնելուն: Ստեղծված իրավիճակում բարեփոխումներն արմատապես հակասում են այն փիլիսոփայությանը, որով ղեկավարվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը: Այս համակարգը ես անվանում եմ մեկ օլիգարխի համակարգ, այսինքն ինչպես ժամանակին բոլշևիկներն իրենց ողջ ուժն ողղեցին կուլակների դեմ, այժմ ել սրանք են ուղղում օլիգարխների դեմ: Իսկ իրականում` իրենք են հանդիսանում այդ օլիգարխները, չկան քաղաքական լծակներ, նրանք կարող են լինել խոշոր կապիտալիստներ կամ կիսաքրեական շրջաններ, բայց նրանց չի կարելի անվանել օլիգարխ: ՙՕլիգարխների գույքը խլելու և ժողովրդին փոխանցելու՚ նեոբոլշևիկյան մոտեցումը բերում է ավելի վուլգար համակարգի առաջացմանը, որը ղեկավարվում է մեկ մարդու կողմից: Սա ՙթուրքմենբաշիզմի՚ հայկական յուրօրինակ տեսակն է: Բայց Թուրքմենստանի կամ Ադրբեջանի համեմատ Հայաստանում նման համակարգը կիրառելու հնարավորություն չկա, քանի որ բացակայում են հումքային ռեսուրսները: Իսկ հայկական ՙթուրքմենբաշուն՚ պահելը շատ թանկ կնստի, և դրա դիմաց մենք արդեն վճարում ենք: Վերջին 5 տարիների միգրացիոն գործընթացները հանդիսանում են քաղաքական և տնտեսական համակարգի կենտրոնացման գինը, որտեղ, գործնականում, բոլոր դռները փակ են: Արդյունքում, մարդիկ չունեն վաստակելու հնարավորություն, ինչն էլ բերում է միգրացիային:
Իսկ եվրոպացիները հետաքրքրված են համաձայնագրի ստորագրման մեջ… Անգամ նշում են դրա դիմաց 3-4 մլրդ.եվրո գումար վճարելու մասին:
Այո, Դուք իրավացի եք, այստեղ էլ է հարց առաջանում, թե ինչի՞ համար: Ինչի՞ համար են եվրոպացիները Հայաստանի իշխանություններին փող առաջարկում: Եվրոպացիներն սկզբում խոստացել էին 1.5 մլրդ.եվրո, բայց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, որ հնարավոր է միաժամանակ մասնակցել ինչպես Ասոցացմանն, այնպես էլ Մաքսային միությանը, կրկնապատկեցին խոստացված գումարը: Եվրոպացիները, ու ոչ միայն նրանք, ոչ մեկի հենց այնպես չեն ֆինանսավորում: Ձրի պանիրը լինում է միայն մկան թակարդում: Եվրոպային այդ նախագիծը հետաքրքիր է, առաջին հերթին, Ռուսաստանի միջև բուֆերային գոտի ստեղծելու առումով, դուրս մղելով նրան Հայաստանում իրականացվող նախագծերից: Բացի այդ, նրանք հետաքրքրված են կասպիական էներգետիկ ռեսուրսները ¥նավթի ու գազի¤ դեպի եվրոպական շուկա ազատ և անվտանգ տեղափոխելու մեջ, շրջանցելով ռուսական մոնոպոլիաները: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցի գինը Ղարաբաղն է, և կարևոր չէ, թե ինչպես այն կկոչվի, միացյալ Հայաստան, միացյալ Ադրբեջան, թե ինչ-որ այլ կերպ: Նրանց համար կարևորը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, ինչը նշանակում կողմից զիջումներ: Դրան էլ գումարած այն, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի օպերատորը տարածաշրջանում: Անգամ ֆուտբոլային դիվանագիտոթյան ժամանակահատվածում արևմտյան դիվանագետները հետաքրքրված էին այդ հարցի կարգավորման ուղղությամբ, ինչը ենթադրում էր Թուրքիայի հետ սահմանների բացում: Սակայն, Անկարան դրա գինը համարում է` Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը, ում ախորժակն սկսեց ավելի մեծանալ, ինչի մասին է վկայում արդեն պահանջները` Սյունիքի ու Երևանի նկատմամբ:
Այսպիսով, կարելի է ասել, որ այսպես կոչված նախաձեռնողական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` հայկական պետության շահերի հանձնում: Արդյունքում, իշխանությունը դարձել է ֆլյուգեր, ոնց քամին փչում է, այնպես էլ փոխվում են հայացքներն ու հայտարարությունները: Սակայն, Արևմուտքն անվտանգության համակարգ մեզ չի առաջարկում: Ասոցիացիայով եվրոպացիները ցանկանում են ռուսներին դուրս մղել բոլոր, այդ թվում նաև տնտեսական, նախագծերից: Վերջնական արդյունքում, ռազմավարական գործընկերն սկսում է մտածել իր շահերի մասին այս տարածաշրջանում, և, որպես արդյունք, խոշոր ծավալների ռազմամթերք է վաճառում Ադրբեջանին: ՌԴ նախագահի Իրան և Ադրբեջան այցելելու մտադրությունները, բացառելով Հայաստանը, նույնպես շատ բան են ասում: Դա յուրօրինակ մեսիջ է Հայաստանի իշխանություններին: Եթե ոչ Ռուսաստանը, ապա այդ դեպքում ո՞վ է հանդիսանում մեր գործընկերը: Եթե որևէ մեկը գտնում է, որ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում Եվրոպան մեզ կօգնի, ապա ես խորհուրդ կտայի կարդալ Իլֆին և Պետրովին: Արևմուտքը երբեք դա չի անի, հակառակ դեպքում կօժանդակեր արևմտամետ Վրաստանին, որը դե-յուրե, ինչպես նաև դե-ֆակտո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Եթե մենք գնանք նույն ճանապարհով, ինչ Վրաստանը, ապա կկորցնենք ավելին, քան Ղարաբաղը, որը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի մասնիկը, այլ նաև անվտանգության գարանտը:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի ինտեգրման գործընթացն ուղղված լինի արևմտյան արժեքներին, բայց Ռուսաստանի հետ սերտ հրաբերությունները պահպանվեն: Կորցնելով Ռուսաստանը մենք դեմ առ դեմ կհայտնվենք Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև, ոչ անմիջականորեն` այդ նույն Ռուսաստանի առջև: Ադրբեջանը դա քաջ գիտակցում է, որոշելով չստորագրել Ասոցիացման պայմանագիրը, իր ջանքերն ուղղելով Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Բաքվի նպատակը հասկանալի է` Հայաստանի հետ պատերազմի դեպքում հասնել Ռուսաստանի` թեկուզ չեզոք դիրքին: Երևանում նույնպես դա պետք է հասկանան ու գիտակցեն: Սակայն, երկրում իշխանությունները ներքևից խթանում են հակառուսական տրամադրություններ, օժանդակելով հակառուսական փորձագետներին ու վերլուծաբաններին: Վազելով 3 մլրդ.եվրոյի ետևից, իշխանությունները մոռանում են, որ Ռուսաստանից ամեն տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտնում մոտ 2 մլրդ.դոլար: Բայց այդ միլիարդներն ստանում են տնային տնտեսություններն ու ծախսում իրենց կարիքների համար: Իսկ արևմուտքն այդ միջոցները կտրամադի անիջապես իշխանություններին, ինչը նրանց համար շատ ավելի ձեռնտու է: Տնային տնտեսություններից այդ միջոցները քամել կարելի է միայն գների բարձրացման կամ ազգային տարադրանի փոխարժեքի խաղերի միջոցով, ինչը երկար գործընթաց է: Իսկ ավելի հեշտ է ուղղակի ստանալ այդ միջոցները: Բայց թե ինչպե՞ս կօգտագործեն, սա արդեն այլ հարց է: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են իշխանություններն օգտագործում վարկերը: Դրանք անհետանում են, ու ոչ մեկը չգիտի, թե ինչպես, ում միջոցով և ինչ նպատակների վրա: Դրա արդյունքն են օֆշարային սկանդալները: Իշխանությունները միջոցներն օգտագործում են այնպես, ինչպես ցանկանում են, առանց հասարակության կողմից վերահսկողության:
Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ:
Ես գտնում եմ, որ Հայաստանը չպետք է ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը և ոչ էլ մտնի Մաքսային միության մեջ: Մենք պետք է առաջին հերթին կենտրոնանանք մեր երկրի ներսի պրոբլեմների լուծման վրա: Խոսքը գնում է իշխանափոխության մասին, և միայն դրանից հետո սկսել հարաբերությունների ամրապնդումն` ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ հետ: