Նախօրեին կառավարությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած, այսպես կոչված, ՙգաղտնի հարց՚ քննարկելու նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չուներ վերջին ժամանակներս հասարակական տրանսպորտի ուղեվարձերի ժամանակավոր բարձրացման առնչությամբ ստեղծված իրավիճակի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունում, ՙգաղտնի հարցը՚ չէր առնչվում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացմանն ու դրա հետևանքներին: Կառավարությունում հրաժարվել են հաղորդել այլ մանրամասններ:
Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, իրականում Տարոն Մարգարյանի ներկայացրած ՙգաղտնի հարցն՚ առնչվում էր նրա հնարավոր հրաժարականին, սակայն կառավարությունում այդ հարցը մերժել են:
Նշենք, որ կառավարության նիստին, այսպես կոչված, ՙգաղտնի հարցեր՚ ներկայացնելու ընթացակարգ շատ հազվադեպ է կիրառվում, և այն ենթադրում է հարցի քննարկման լիակատար գաղտնիություն:
↧
ՀՀԿ աղբյուր. Կառավարությանը Տարոն Մարգարյանի ներկայացրած ՙԳաղտնի հարցն՚ առնչվում էր նրա հնարավոր հրաժարականին
↧