Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աղբյուրներ. Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչությունների ղեկավարների պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

$
0
0

Երևանի քաղաքապետարանում գտնվող ԱրմԻնֆո-ի աղբյուրները հերքում են մամուլում տարածված լուրերն այն մասին, քաղաքապետարանի բոլոր վարչությունների ղեկավարները հրաժարական են տվել:


Ըստ աղբյուրի, հրաժարական է տվել միայն վարչությունների ղեկավարների միայն մի մասը: Ինչպես նախօրեին հաղորդել էին ԱրմԻնֆո-ի նույն աղբյորները, դրանց թվում են` տրանսպորտի վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանը, հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գևորգյանը, ում փոխարեն կնշանակվի Տուրիստական վարչության աշխատակից Մարիա Բաղրամյանը, ինչպես նաև ՙԵրևանտրանս՚-ի ղեկավար Միսակ Համբարձումյանը: Նշված անձանց պաշտոնանկության մասին քաղաքապետարանը կհայտարարի ավելի ուշ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles