Երևանում`բնակելի տան ձեղնահարկում, շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Այվազովսկիի անհայտ նկարը:
Մեծ ծովանկարչի կողմից ենթադրաբար 1880-ական թթ. սկզբին գրված կտավի վրա պատկերված է նավաբեկություն մայրամուտին: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՙBeshtel Dig՚
անտիկվար իրերի տան տնօրեն Ալեքսանդր Պոտապովը, շինարարական ընկերության ներկայացուցիչները կապվել են միջազգային փորձագետների հետ`գտնված կտավի իսկությունը հաստատելու նպատակով: Տրետյակովյան պատկերասրահի մասնագետների ներգրավմամբ մանրամասն ուսումանսիրությունից հետո ՙBeshtel Dig՚-ի փորձագետներն իրենց դրական եզրակացությունն են տվել: ՙՆկարն ուսումնասիրվել է ռադիոածխաջրածնային վերլուծության միջոցով: Կասկած չկա, որ այն Այվազովսկու վրձնի գործն է՚,- ընդգծել է Պոտապովը: Թե որտեղ է պահվելու թանկարժեք գտածոն, այսօր դեռ հայտնի չէ:
↧
Երևանում հայտնաբերվել է Այվազովսկու անհայտ կտավը
↧