Մինսկի գործընթացն ամբողջ ուժով ցանկանում է պահպանել իր արդիականությունը, չնայած ներկայիս միջազգային իրավիճակին, որն ստեղծվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո, ինչպես նաև չնայած տարբեր կողմերի քննադատություններին, որ ՄԽ-ն ի վիճակի չէ առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նման կարծիքի են եվրոպական commonspace.eu ինտերնետ-ռեսուրսի վերլուծաբանները, մեկնաբանելով ապրիլի 4-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործախարարներ Նալբանդյանը և Մամեդյարովը Մոսկվա կժամանեն ԱՊՀ երկրների արտգործախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Ուկրաինան, որն ընթացիկ տարում հանդիսանում է ԱՊՀ նախագահը, կասեցրել է իր մասնակցությունը` Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի պատճառով: Հանդիպմանը նպաստում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ: Նրանց չհաջողվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մարտին, Հաագայում ընթացող Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում: Միջնորդները հույս ունեն, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում կգտնվեն բավականաչափ շփման կետեր` երկու երկրների նախագահների հանդիպումները շարունակելու համար:
Ըստ փորձագետների, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը բացահայտվեց անցյալ շաբաթ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանաձևի քվեարկության ընթացքում, որտեղ Ադրբեջանն 100 երկրներից մեկն է, որոնք քվեարկեցին բանաձևի օգտին, պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը` Ռուսաստանի և 9 երկրների հետ հայտնվեց այն խմբում, որոնք քվեարկեցին այդ բանաձևին դեմ: Փորձագետները գտնում են, որ ռուսական դիվանագետները հույս ունեն, որ իրենք կարող են հասնել նույնպիսի հաջողությունների, ինչպիսին 2008 թվականի նոյեմբերի 2-ին, երբ ռուս-վրացական պատերազմից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո նրանց հաջողվեց համոզել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` հանդիպել Մոսկվայում և ստորագրել մի փաստաթուղթ, որը նրանց պարտադրվում է մասնակցել խաղաղ գործընթացներին: Այդ պարագայում Ռուսաստանը կարողացավ ցուցադրել ղարաբաղյան հակամարտության և Վրաստանին ռազմական միջամտության միջև մոտեցումների տարբերությունը: Ռուսաստանը, ինչպես գտնում են commonspace.eu վերլուծաբանները, այդ պարագայում ձգտում է ցույց տալ, որ ինքն ի վիճակի է տարբեր մարտավարություններ կիրառել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ, հավակնելով ունենալ արտոնյալ դիրքեր: 2008 թվականի նոյեմբերի մոսկովյան հանդիպմանը ու դրանից հետո արված հայտարարություններին հետևեց ինտենսիվ հանդիպումների փուլը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ընդ որում, ՌԴ այն ժամանակի նախագահ Մեդվեդևի ղեկավարությամբ: Սակայն, գործընթացը չբեկվեց նաև հետագայում, մնալով առանց առանձնակի հաջողությունների, իսկ միջազգային միջնորդները մի քանի տարի փորձում էին բանակցությունները վերադարձնել անհրաժեշտ հունի մեջ: