Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ներկայացուցչի`Ուկրաինայի հարցին ավելի ուշ անդրադառնալու առաջարկն ընդունվել է

$
0
0

 Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանի` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը կազմակերպության հաջորդ նիստի օրակարգ տեղափոխելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկն ընդունվել է Բյուրոյի կողմից: 

ՙԻմ ելույթում անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեցի, որ Հայաստանի պատվիրակության համար խնդիրն ունի բազմաթիվ նրբերանգներ: Մի կողմից շարունակ փորձեր են արվում քննադատել ՌԴ-ին, որը Հայաստանի բարեկամ և ռազմավարական դաշնակից երկիր է, և մյուս կողմից էլ Ուկրաինան եղել և մնում է մեր բարեկամ ու գործընկեր երկիրը Արևելյան գործընկերությունում: Բացի այդ, բոլոր երկրները շատ լավ են պատկերացնում, որ ինքնորոշման իրավունքի իրացումը մեր պետության ու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար կենսական սկզբունք է: Հույս հայտնեցի, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների բարեհաջող ավարտից հետո, Ուկրաինայի և ՌԴ-ի միջև հնարավոր կլինի գտնել իրավիճակի հանգուցալուծման համար երկուստեք ընդունելի լուծում:

Ինչպես նաև ի նկատի ունենալով, որ շուտով Եվրախորհրդարանի ընտրություններ են, ուստի նպատակահարմար չի լինի հրավիրել արտահերթ նիստ առաջիկայում: Առաջարկեցի հարցին անդրադառնալ աշնանը տեղի ունենալիք բյուրոյի նիստում, երբ ձևավորված կլինեն Եվրախորհրդարանը ներկայացնող նորընտիր պատվիրակություններն ու բյուրոյի անդամները : Առաջարկս հավանության արժանացավ և ընդունվեց բյուրոյի նիստին ներկա անդամների մեծամասնության կողմից՚,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։ 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles