Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՅԴ. Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, կվերանայի Հայաստանի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման մասին օրենքը

$
0
0

 ՀՀ Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, կվերանայի Հայաստանի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման մասին օրենքը, Ազգային ժողովում ճեպազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

Նրա խոսքով, ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կընդունի ինչ-որ միջանկյալ որոշում`չճշտելով, թե ինչ է ենթադրվում ՙմիջանկյալ՚ բառի ներքո: Նա Սահմանադրական դատարանին կոչ է արել չղեկավարվել քաղաքական կոնյունկտուրայով և բացառապես իրավական որոշում կայացնել: Ռուստամյանը նաև հավաստիացրել է, որ կենսաթոշակային բարեփոխման հակառակորդները ՍԴեն ներկայացրել իրենց դիրքորոշման ճշմարտացիության անհերքելի փաստարկներ, և Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չառնել դրանք:

Նշենք, որ այսօր ՀՀ ՍԴ-ն վճիռ կկայացնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 4 արտաիշխանական ուժերի կողմից ներկայացված հայցի առնչությամբ:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կենսաթոշակային բարեփոխումն արդարացված է, այն միտված է ապագային, և իշխանությունները զիջումների չեն գնա այդ հարցում`չնայած հասարակական-քաղաքական դժգոհությանը: Սակայն, վերջին ժամանակներս Հանրապետական կուսակցության և կառավարության ներկայացուցիչներն սկսել են հայտարարել, որ պատրաստ են քննարկել բողոքները և անհրաժեշտության դեպքում համապատասխան ուղղումներ կատարել օրենքում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles