Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արամ Ա Կաթողիկոսն առաջարկել է ապառազմականացնել Քեսաբի շրջանը

$
0
0

 Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն առաջարկել է ապառազմականացնել Սիրիայի Քեսաբի շրջանը: Այս մասին կաթողիկոսը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելտմանի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:

 

Համաձայն Կաթողիկոսի պաշտոնական կայքի, ՄԱԿ-ի ներկայացուցիչն Արամ Առաջինին տեղեկացրել է, որ կազմակերպությունը չափազանց մտահոգված է Քեսաբի իրավիճակով, և որ ինքը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպան Լահդար Բրահիմի, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ:

 

Արամ Առաջինը Ֆելտմանին առաջին հերթին ներկայացրել է Քեսաբի իրավիճակը, կոչ անելով հատուկ ուշադրություն դարձնել թուրքական գործոնին: Նրա խոսքով, Քեսաբի ապառազմականացումը հնարավորություն կտա լիցքաթափել իրադրությունը: ՄԱԿ ներկայացուցիչը խոստացել է այդ հարցը քննարկել Բրահիմի հետ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles