Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ուկրաինացի փորձագետ. Հետևելով Ռուսաստանի «ղրիմյան տրամաբանությանը»` ոչ մի հիմք չկա մերժելու Չեչնիայի, Բաշկորտոստանի, Կոմիի և Թաթաթարստանի «ժողովուրդների ինքնորոշման» իրավունքը

$
0
0

Հետևելով Ռուսաստանի «ղրիմյան տրամաբանությանը», որը շահարկում է «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» հասկացությունը, ոչ մի հիմք չկա մերժելու Չեչնիայի, Բաշկորտոստանի, Կոմիի կամ Թաթաթարստանի ժողովուրդների այդ իրավունքը: Այդպիսի կարծիք է հայտնել «Արևելյան գործընկերության» ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրիյը` առցանց հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆոյի այն հարցին, թե արդյոք Ղրիմի անջատումն Ուկրաինայից «դոմինոյի սկզբունքով» ռումբեր չի դնի ՌԴ տակ:

 

«Բայց չէ որ «Ղրիմի ժողովուրդ» տերմինն իրականում բացարձակապես օրինաչափ չէ: Կա միայն Ղրիմի բնակչություն, որն էթնիկ կազմով բավականին տարատեսակ է: Փոքր-ինչ տեղին չէ խոսել նաև Ղրիմի անջատման մասին: Սետղծված իրավիճակում, որը ցավալիորեն հիշեցնում է Սուդետին առնչվող պատմությունը, հարկավոր է խոսել Ղրիմի բռնակցման մասին: Այո, հնարավոր է, մենք  առաջին անգամ ենք տեսնում նման բռնակցման հնարամիտ եղանակ, թեև այն տեղի է ունենում նացիստական Գերմանիայի ժամանակների հայտնի գործիքակազմի կիրառմամբ», - համոզված է փորձագետը:

 

Ընդ որում Կուպրիյը բնավ համոզված չէ, որ Ուկրաինայի ԵՄ ընդունման խթան  կդառնան հենց Կրեմլի ագրեսիվ ձգտումները: Բայց այն, որ Ուկրաինան ինչև 2020 թվականը կունենա պաշտոնական թեկնածուի կարգավիճակ, փորձագետը միանգամայն հնարավոր է համարում` բարենպաստ ներքաղաքական պայմանների առկայության դեպքում: Նրա գնահատմամբ, Ուկրաինայի ամբողջականությունն այսօր իրոք վտանգված է: Եվ եթե հասարակությունն ու իշխանություններն առաջիկայում կարողանան հաղթահարել այդ մարտահրավերը, կհայտնվեն նոր հնարավորություններ Ուկաինայի եվրաինտեգրման ձգտումների համար: «Կասկած չկա, որ  այժմ հասարակության շրջանում կավելանա ԵՄ հետ ինտեգրման կողմնակիցների թիվը: Սակայն պետք չէ մոոռանալ, որ նման ձգտումները մասամբ առնչվում են կյանքի ավելի լավ որակի ցանկությանը», - ամփոփել է նա:

 

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են  Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles