Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

$
0
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  2014թ. մարտի 18-ից  կդադարեցվեն ՙՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)ե պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: 

Հիշեցնենք, որ Արա Ավետիսյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել անցած տարվա աշնանը, երբ աշխատավարձի հաշվարկման նոր համակարգի անցման հետ կապված`ՀՊՃՀ դասախոսների աշխատավարձը նվազել է 25-30%-ով: Արդյունքում բուհում ստորագրահավաք է անցկացվել` ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնում Ավետիսյանի աշխատանքի նպատակահարմարությունը քննարկելու պահանջով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles