Արմինֆո. Ամերիաբանկն առջևում է հիմնական ֆինանսական ցուցանիշներով, ապահովելով աճի բարձր տեմպեր: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, բանկի ակտիվները 2016 թվականին աճեցին 39.2%, մինչև 718.3 մլրդ դրամ կամ $ 1.5 մլրդ, վարկային պորտֆելի 63% աճի և պետական պարտատոմսերում կատարած 63.4% ներդրումների հաշվին: Արդյունքում, վարկավորման ծավալները բանկը հասցրեց 501.4 մլրդ դրամի կամ $ 1.04 մլիլիարդի, իսկ ներդրումները պետական պարտատոմսերում`48,7 մլրդ դրամի կամ $ 100.6 միլիոնի:
Համեմատության համար նշենք, որ, մեկ տարի առաջ, 2015 թվականին այս ցուցանիշների աճի տեմպերն ավելի համեստ էին`ակտիվներ - 29 %, վարկային պորտֆել`12,4%, ներդրումները պետական պարտատոմսերում - 45.5%:
Ամերիաբանկի ընդհանուր պարտավորությունները 2016 թվականին աճել են 43,2%, մինչև
653.9 մլրդ դրամ կամ $ 1.4 միլիարդ, նախորդ տարվա 27,7% աճի փոխարեն: Դրանց կառուցվածքում հաճախորդների հանդեպ պարտավորությունները (ժամկետային ավանդներ և ցպահանջ ավանդներ) հաշվետու տարում ավելացել են 41%, մինչև 414.6 մլրդ դրամ կամ $ 856,7 միլիոն, իսկ միջազգային ֆինանսական ինստիտուտներից ներգրավված վարկերի աճի տեմպերը 22% -ից ավելացել են մինչև 61.6%, ձևավորելով 225.1 մլրդ դրամի կամ $ 465,1 մլն-ի պորտֆել:
Տոկոսային եկամուտները 2016-ին Բանկն ավելացրել է 19,3%, ընդ որում, առավել զգալիորեն ավելացնելով տոկոսային ծախսերը - 32%, ինչին զուգահեռ 11.3% կրճատվել են ոչ տոկոսային եկամուտները, իսկ ոչ տոկոսային ծախսերը կրճատվել են 37.8%: Կոմիսիոն եկամուտները 2016-ին աճել են 16%, իսկ կոմիսիոն ծախսերը` 25.3%: Գործառնական եկամուտը նվազել է 44,8%, իսկ գործառնական ծախսերն աճել են 15.3%, սակայն վարչական ծախսերն ավելացել են 60%, մինչև 9.4 մլրդ դրամ, ընդ որում, դրանց կառուցվածքում աշխատավարձը ֆոնդը մնացել է գրեթե անփոփոխ (5,7 մլրդ դրամ):
Բանկի ընդհանուր կապիտալը հաշվետու տարում աճե% է 8,6%, մինչև 64.4 մլրդ դրամ կամ $ 133,1 մլն.` կուտակված շահույթի 23,4% աճի հաշվին, մինչև 24.3 մլրդ դրամ կամ $ 50.1 մլն, ինչպես նաև վերագնահատման պահուստի կտրուկ փոփոխության, մասնավորապես, բացասականից դրական մակարդակ դուրս գալու հաշվին: 2016 թվականը Բանկը եզրափակել է 6,2 մլրդ դրամ կամ $ 12.8 մլն. զուտ շահույթով, ապահովելով 29.2% աճ: Հաշվեկշռային շահույթի կառուցվածքում (մինչև հարկումը) շահույթն արժութային գործառնություններից հաշվետու տարում նվազել է 32,5% կամ 2,5 մլրդ դրամով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71.3% փոխարեն: Ամերիաբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմեց 81.9 մլրդ դրամ, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է ԿԲ նվազագույն նորմատիվը: Կապիտալի համարժեքության նորմատիվը 2016 թվականի արդյունքներով կազմել է 15.87% (պահանջվողը`12%), ընդհանուր իրացվելիությանը`31,23% (պահանջվողը`15%), ընթացիկ իրացվելիության նորմատիվը - 133,17% (պահանջվողը`60%), նախորդ տարվա, համապատասխանաբար` 15.07%-ի, 29.91%-ի և 151.26%-ի համեմատ:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:
Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: Բանկի բաժնետիրական կապիտալում 2015 թվականի դեկտեմբերից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մասնակցոթյամբ փոփոխվեցին բաժնետերերի մասնաբաժինները, մասնավորապես, Ameria Group CY ՍՊԸ - 79,3%, իսկ ՎԶԵԲ - 20,7%: Ամերիաբանկի բաժնետերերն են`Америя Групп CY Ltd - 79,3% և EBRD - 20,7% մասնակցությամբ: Բանկը շուկայի առաջատարն է արդյունաբերական ոլորտի (ներառյալ էներգետիկան), գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, տրանսպորտի և կապի, հանրային սննդի և ծառայությունների, հիփոթեքային վարկավորման ոլորտների վարկավորման գծով: Բանկն առաջատարն է նաև ժամկետային և ցպահանջ ավանդների գծով: 2016 թվականի կեսերին բանկը թողարկեց $ 15 մլն ծավալով դոլարային արժեկտրոնային պարտատոմսեր է (հիմնական ցուցակը`«Abond« ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում): Դրա հետ մեկտեղ, Ամերիաբանկը 2016 թվականի հունիսին իր ներդրումային կառավարչի` responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխեց $ 20 մլն. ծավալով պարտքային արժեթղթերը Լյուքսեմբուրգի չորս ներդրումային ֆոնդերում, նախատեսելով այդ արժեթղթերի տեղաբաշխումից հասույթը հատկացնել ՓՄՁ վարկավորմանը և էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը: Բանկի հատուկ մրցանակներն են`Euromoney (2014 թ., 2012 թ., 2011 թ.), Global Finance (2015 թ., 2013 թ., 2012 թ.), The Banker /FT (2016 թ., 2015 թ., 2013 թ., 2010 թ.), Commerzbank`«STP-Award», սկսած 2008-ից ամեն տարի:
↧