Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մոսկվա. Մինսկում Ռուսաստանի դեսպանությունն օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար

$
0
0
Արմինֆո. Մինսկում ՌԴ դեսպանությունն օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում` Լապշինին Ադրբեջանին ատրահանձնելու Մինսկի որոշման առնչությամբ: «Ռուսական կողմը ծանոթ է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ա.Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկի որոշման վերաբերյալ տղեկատվությանը: Մինսկում ՌԴ դեսպանությունը օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում է նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում:   Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին Լապշինը հաղորդել էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի հարցմամբ, որտեղ ինքը ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար:   ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով  ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի հարցմամբ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ, պարզապես, մասնավոր անձանց այս կամ տարածաշրջան այցելության քրեականցմանը:  Նրա հավաստմամբ, ռուսական կողմը նաև դեմ է, որպեսզի որևէ երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին արտահանձնեն երրորդ երկրի: Նա նաև հաղորդել է, որ Լապշինի հետ եղել է հյուպատոսական շփում, և քանի որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, Իսրայելի դիվանագետները նույնպես նրա հետ շփումներ են պահպանում: «Ելնում ենք այն բանից, որ կձեռնակենք բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը կարգավորենք ՌԴ քաղաքացու իրավունքների լիակատար հարգման պայմաններում,  ով նաև Իսրայելի քաղաքացի է», - հայտարարել է Լավրովը:   Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը դիտարկվում է բացառապես իրավաբանական հարթությունում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles