Արմինֆո. Ըստ նախնական տվյալների՝ Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հունվարի 19-ին հայտնի է դարձել, որ Թեհրանի հարավում գտնվող 17-հարկանի
Plasco կենտրոնը փլուզվել է այնտեղ սկսված հրդեհից հետո: Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ողբերգության հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել, որոնց թվում շատ հրշեջներ կան: Ըստ որում, տեղի ԶԼՄ-ները հայտնել են 30 զոհված փրկարարի մասին: Նշվում է նաև, որ զոհերի և տուժածների թիվը կարող է աճել, քանի որ այդ պահին շենքում շուրջ 300 մարդ է գտնվել: 53 տարի առաջ կառուցված Plasco կենտրոնում գտնվել են հագուստի, կոշիկի խանութներ և տարբեր մասնավոր շինություններ:
↧
Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` Plasco կենտրոնում հրդեհի հետևանքով հայեր չեն տուժել
↧