Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շավարշ Քոչարյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է

$
0
0
Արմինֆո.Ընդունվել էր որոշում, համաձայն որի՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի, և եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը Հայաստանն է; Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:   Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, ռոտացիան ուժի մեջ է մտնում 2017 թ. հունվարի 1-ց, և, բնական է, որ այդ պաշտոնում պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը: «Երևանում ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովից հետո կողմերը փոխհամաձայնության չեն հանգել, քանի որ լրացուցիչ ժամանակ են պահանջել՝ ՀԱՊԿ հաջորդ հանդիպմանն այդ հարցը քննարկելու համար: Այդ հանդիպմանն էլ չհաջողվեց համաձայնության գալ՝ Բելառուսի նախագահի բացակայության պատճառով»,- ասել է Քոչարյանը:   Արդյունքում, նրա խոսքով, հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը գլխավորում է ոչ թե նոր քարտուղար, այլ ժամանակավոր պաշտոնակատար է դարձել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը: «Առաջիկա գագաթնաժողովի ժամանակ այդ հարցում պետք է հստակություն մտցվի, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է»,- նշել է Քոչարյանը:   Ըստ որում, ՀՀ փոխարտգործնախարարը հերքել է լուրերը, որ Ղազախստանը չի ցանկանում գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին: «Ղազախստանը երբեք խոչընդոտներ չի ստեղծել այդ հարցում: Բելառուսի նախագահի բացակայությունը հերթական անգամ թույլ չտվեց փոխհամաձայնության հանգել»,- հայտարարել է Քոչարյանը: Հիշեցնենք,ո ր 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց,  նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան  տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles