Ռուսաստանին չհաջողվեց Ուկրաինային հասցնել casus belli-ի, ինչը Մոսկվայի համար էական անհաջողություն էր Կիևի նոր իշխանությունների նկատմամբ նրա քաղաքականությունում: Փետրվարի 4-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Համաձայնություն» հետազոտական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Կրեմլի և անձամբ Վլադիրմիր Պուտինի բոլոր վերջին գործողությունները բացահայտ սադրիչ բնույթ էին և նպատակաուղղված էին այն բանին, որպեսզի համբերությունից հանեն Կիևի նոր իշխանություններին և նրանց ստիպեն դիմել Ուկրաինայի տարածքային ամբղջականության բացահայտ պաշտպանության` զենքը ձեռքներին: Բարեբախտաբար, նոր կառավարությունը, շատ լավ հիշելով հարավօսական սցենարը, ձեռնպահ է մնում ուժի կիրառումից` խառնելով Մոսկվայի խաղաթղթերը: Կարծում եմ, որ առաջիկա 72 ժամում իրավիճակը վերջնականապես կպարզվի», - նշել է նա:
Շահնազարյանի գնահատմամբ, Ղրիմում այսօրվա գործողություններով Մոսկվան փորձում է կրկնել ագրեսիան ընդդեմ Վրաստանի, որ իրականացվեց 2008 թվականի օգոստոսին: Վերլուծաբանը Ռուսաստանի գործողությունները որակել է ագրեսիվ, որոնք հակասում են միջազգային իրավունքին և այն պարտավորություններին, որ Ռուսաստանն ստանձնել է միջազգային պայմանագրերի շրջանակներում: Նրա կարծիքով, անձամբ նախագահ Պուտինի նախաձեռնած նման ագրեսիվ գործողությունները Ռուսաստանին ոչ մի լավ բանի չեն կարող հասցնել: Դրա լավագույն վկայությունը Ռուսաստանի առաջատար ընկերությունների ինդեքսների և ռուբլո փոխարժեքի երեկվա անկումն էր: «Այդ ամենը վկայում է գլխավորի մասին. որ շուկան հայտնվել է տենդի մեջ` Ռուսաստանի այսօրվա իշխանական վերնախավին պատկանող արևմտյան հաշիվների, գործնականում, սկսված սառեցումից հետո: Պուտիին այսօր փորձում է Ռուսաստանը հանել ողջ աշխահի դեմ, ընդդեմ գոյություն ունեցող աշխարհակարգի, ինչը չի կարող հաջող ավարտ ունենալ երկրի համար: Այսօր Արևմուտքում, չգիտես ինչու, չեն նկատում, որ պուտինյան Ռուսաստանը վերածվել է հերթական «չարիքի կայսրության», որը նման է բրեժնևյան ԽՍՀՄ-ին` մեծապես գերազանցելով նրան իր անկանխատեսելիությամբ: Արևմուտքն այսօր վախենումէ երկու բանից` Պուտինի խելահեղությունից, ով, Գերմանիայի կանցլերի բնորոշմամբ, կորցրել է կապն իրականության հետ, և Ռուսաստանի միջուկային մարտագլխիկներից», - ընդգծել է Շահնազարյանը` հետևությունները թողնելով լրագրողներին: