Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վերլուծաբան. Լավագույնը, որ Երևանը կարող է անել Ուկրաինայի առնչությամբ, լռություն պահպանելն է

$
0
0

 Լավագույնը, որ Երևանը կարող է անել Ուկրաինայի վերջին իրադարձությունների առնչությամբ, լռություն պահպանելն է: Փետրվարի 4-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Համաձայնություն» հետազոտական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

 

«Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, ԱԳՆ առ այսօր հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ, որն արտահայտեր Հայաստանի վերաբերմունքն Ուկրաինայի իրադարձությունհերի, մասնավորապես, Ղրիմ ռուսական զորք մտցնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ Մոսկվան Երևանին հզոր ճնշման է ենթարկում, որպեսզի Հայաստանի իշխանությույններին ստիպի պաշտպանել իրենց ներխուժումն Ուկրաինա: Նույնիսկ չհամարձակվելով ենթադրել, որ իշխանությունները Ռուսաստանի շահերին հակասող գնահատական կտան, այնուամենայնիվ, հուսով եմ, որ նրանց կհաջողվի լռություն պահպանել», - ընդգծել է նա: Շահնազարյանը հիշեցրել է, որ առ այսօր աշխարհի ոչ մի երկիր չի պաշտպանել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ: Նույնիսկ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները, որոնց հետ Վլադիմիր Պուտինը «խորհրդատվություններ» է անցկացրել նրանց աջակցությունը կորզելու նպատակով, Շահնազարյանի ասելով, մերժել են նրան:

 

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին հիշեցրել է, որ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ Հայաստանից երկու հայտարարություն, այնուամենայնիվ, հնչել է` ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերից, որոնք եղել են չափազանց անորոշ և անբովանդակալից: Նրա գնահատմամբ, հաշվի առնելով, որ Ուկրաինայում  ապրում է շուրջ 100 հազար հայ, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի ցանկացած կառավարության հետ, որ իշխանության կգա Կիևում: Այդ համատեքստում քաղաքագետը լիովին համակարծիք է գործընկերոջ հետ, որի համաձայն, Երևանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր երկրները, բացառությամբ Ուկրաինայի գործընթացներով ուղղակի շահագրգռված երկրների, պետք է լռակյաց դիրք բռնի և դրսևորի սպասողական դիրքորոշում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles