Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի չորս մասնակից բերման է ենթարկվել:
Ակցիայի մասնակիցները բողոքում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ակտիվիստներից մեկը ձեռքում բռնել էր անարխիստների դրոշը, ինչը զայրացրել է իրավապահներին, ովքեր փաստաթղթեր են պահանջել նրանից, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել Ոստիկանության աշխատակիցների պահանջին: Ոստիկաններն ակտիվիստին մեքենա են նստեցրել և ոստիկանության բաժանմունք տարել: Արդյունքում բերման է ենթարկվել ևս երեք ակտիվիստ:
Ակցիայի մնացած մասնակիցներին իրավապահները թույլ չեն տվել մոտենալ դեսպանատան շենքին:
Ակցիային մասնակցել են ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, լրագրող Գայանե Առուստամյանը, էկոլոգ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստ Կարո Եղնուկյանը: Նրանք ձեռքում բռնել էին Ուկրաինայի դրոշը ու վանկարկում էին ՙՊուտին ֆաշիստ՚:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանել է, որ ակտիվիստները բերման են ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքին խանգարելու փորձի, ինչպես նաև իրավապահներին պահանջին չենթարկվելու համար: