Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ընկերության նոր ղեկավարի կողմից հնչեցրած հայտարարությունը, կապված ռիսկերի հետ, որոնք կարող են առաջանալ «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի», որի հաշվեկշռում է գտնվում Հայաստանին ռուսական գազ մատակարարող մայր գազատարը, բաժնետոմսերի 25%-ն ադրբեջանական SOCAR ընկերությանը հնարավոր վաճառքի արդյունքում, նշանակում է - լավ ական դնել վատ խաղում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրոյցում նման կարծիք է հայտնել էներգետիկայի գծով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը:
«Դժվարն առաջին քայլն է: Բավական է սկզբում ձեռք բերել վրացական ընկերության բաժնետոմսերի 25%-ը, իսկ հետագայում`նաև վերահսկիչ փաթեթը»,-ասել է նա: Ըստ փորձագետի, գազատարը կարող է դառնալ Հայաստանի մարտավարական թշնամու` Ադրբեջանի սեփականությունը: Մարջանյանը հիշեցրել է, որ պրոբլեմը նոր չէ, դեռ 3-4 տարի առաջ Վրաստանի իշխանություններն այն դրել էին օրակարգում, բայց հետագայում հարցի լուծումը հետաձգվեց: «Վրաստանում էլ կան ուժեր, որոնք հետաքրքրված են իրադարձությունների նման զարգացումներով: Հայաստանը պետք է ճնշման լծակներն ուղղի դեպի վրացական իշխանությունները, զուգահեռաբար համաձայնեցնելով փոխշահավետ համագործակցության որոնումները: Իսկ եթե վաճառքը դառնա արդեն կայացած փաստ, ապա դա կնշանակի Վրաստանն անուղղակիորեն մասնակցում է Հայաստանի էներգետիկ մեկուսացմանը»,-գտնում է փորձագետը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում, այնուամենայնիվ, հայտնել էր, որ պրոբլեմն ունի ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական բնույթ: «Եթե հարցը դիտարկենք քաղաքակիրթ միջազգային նորմերի տեսանկյունից, ապա Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ի վաճառքի արդյունքը Հայաստանի համար խնդիրներ չպետք է ստեղծի, առավել ևս, հաշի առնելով այն գործոնը, որ Վրաստանը, Հայաստանն ու մյուս երկրներն ունեն մի շարք միջազգային պարտավորություններ, և այդ երկրների ստորագրությունները դրված են որոշակի պայմանագրերի և համաձայնագրերի ներքո», - հայտարարել է Թադևոսյանը:
Ըստ անկախ փորձագետների, այս հայտարարությունը չի կարող չլինել մտահոգիչ, քանի որ միջազգային փաստաթղթերում սեփականության վաճառքի հարցը պարզապես չի կարող դրվել: Իսկ մայր գազատարը SOCAR-ի կողմից ձեռք բերելու դեպքում ոչ ոք չի կարող սեփականատիրոջն արգելել իր գույքը սեփական հայեցողությամբ տնօրինելուն: Իրոք, դեպի Հայաստան գազի մատակարումը դադարեցնելու համար կարողն են գտնվել անվերջ թվով պատճառներ, օրինակ, գազաբաշխիչ ցանցի անվերջ ձգձգվող վերանորոգումը, «անսպասելի վթարները»: Շատերն արդեն մոռացել են գազատարի բազմաթիվ պայթյունների մասին 1990-ականներին, երբ Ղարաբաղում ընթանում էր պատերազմ: Այսոօր կարող է կրկնվել նույն իրավիճակը, բայց արդեն այլ «սոուսով»:
Ինչպես գտնում են գազի ոլորտի մասնագետները, Հայաստանի գազափոխադրիչ համակարգը տեխնիկական առումով աշխատում է ցածր թողունակությամբ: Ներկայումս համակարգը նախատեսված է 55 մթնոլորտի համար, բայց Վրաստանի գազափոխադրիչ համակարգի թողունակությունը կազմում է 33-34 մթնոլորտ, և մինչև 55 մթնոլորտ ավելացնելու անհրաժեշտություն ծագելու դեպքում արդիական կդառնա ներդրումների իրականացումը: Հնարավեր է, որ հատկապես այս գործոնն է վրացական իշխանություններին մղում գազատարի բաժնետոմսերի վաճառքին` ներդրողներ գտնելու համար: Սակայն, հետաքրքիր կլիներ հետևել նաև գազատարի արդիականացման ուղղությամբ SOCAR ընկերության ներդրումներին, որով Հայաստանն այդ վառելիքն ստանում է Ռուսաստանից: Եթե տնտեսական տարրը գերակշռում է քաղաքական բաղադրիչի նկատմամբ, ապա այդ նույն SOCAR-ը կարող էր ժամանակին գազատար և նավթատար կառուցել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա: Եվ այսօր էլ ինչ-որ չի լսվում TANAR նախագծի շրջանակներում Ադրբեջանի նման մտադրությունների մասին: Հակառակը, Հայաստանի տնտեսական մեկուսացումը, մեր երկրի կոշտ դուրսմղումը ցանկացած տրանս-սահմանային նախագծերից, արդեն վաղուց դարձել է Բաքվի տնտեսական դիվանագիտության գլխավոր ուղղությունը: Եվ այդ «պրեսինգը» նույնիսկ չնչին չափերով չի թուլանում: Հետևաբար, մայր գազատարի բաժնետոմսերի վաճառքի դեպքում ռազմավարական ռիսկերը կաճեն մի քանի անգամ, չէ որ ամեն բան հնարավոր է, հնարավոր է նաև`պատերազմը: Նշանակում է, որ անհանգստանալը տեղի է, քանի որ մենք ապրում ենք ոչ թե Մարսի վրա, այլ մի տարածաշրջանում, որտեղ այրվում ու մոխրի են վերածվում առանց կանոնների դաժան պատերազմների մշտական օջախները, հատկապես միջազգային:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես մտահոգության պատճառներ չի տեսնում, գտնելով, որ 25% բաժնեմասի վաճառքը հարց չի լուծվում: Ըստ Կարապետյանի, ներկայումս խոսքը գնում է միայն մտադրությունների մասին: «Բայց եթե նույնիսկ Վրաստանի կառավարության կողմից ընդունվի համապատասխան որոշում, ապա Հայաստանի համար ռիսկեր չեմ տեսնում», - ասել է վարչապետը ՀՀ խորհրդարանում, հավելելով, որ 25% -ը հարց չի լուծում: Բայց ռիսկերը կարող է մեծանալ, եթե տոկոսներն ավելանան: «Այդ դեպքում մենք կբանակցենք բարեկամական Վրաստանի հետ», - ասել է Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիին, հաղորդել էին, թե բարենպաստ իրավիճակ ստեղծվելու դեպքում Վրաստանի կառավարությունը բորսա կհանի «Նավթի և գազի կորպորացիայի» և «Վրացական երկաթուղու» բաժնետոմսերի 25%-ը: Իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է վրացական գազատարը գնելու իր մտադրության մասին, որով Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից, և բնական է, որ ռազմավարական նշանակություն ունեցող գազամուղի մի մասի օտարման որոշումը մտահոգության առիթ է դարձել հայկական կողմի համար:
↧