Արմինֆո.Արարատբանկը ձեռք է բերում Հայկական զարգացման բանկի ակտիվներն ու պարտավորությունները, ետևում թողնելով այդ բանկի ընդհանուր կապիտալը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել վստահություն ներշնչող աղբյուրներից: Սակայն, ինչպես տեղեկացնում է Արարատբանկի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 10-ին, բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում ընդունվել է նշված բանկերի միավորման մասին որոշում:
Դեռ մեկ ամիս առաջ կապիտալի համալրման և ԿԲ նորմատիվի կատարման նպատակով Արարատբանկն իրականացրեց պարտատոմսերի թողարկում, ինչի արդյունքում բանկի կապիտալը հասավ 33 մլրդ.դրամի: Թվում էր, որ դրանից հետո վերացել է մեկ այլ բանկ գնելու անհրաժեշտությունը: Սակայն, բաժնետերերի ժողովը, այնուամենայնիվ, որոշեց գնել Հայկական զարգացման բանկը, բայց առանց ձեռք բերելու այդ բանկի ընդհանուր կապիտալը, կուլ տալով միայն ակտիվներն ու պարտավորությունները, ընդ որում` հավանաբար դրանց առողջ մասը:
Ըստ AmRating վարկանիշային գործակալության վերլուծաբանների, Հայկական զարգացման բանկի հաշվեկշռային ցուցանիշների պատերը 2016 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ի վիճակի է բացել որոշակի գաղտնիքներ: Առաջինը, բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը տարվա 9 ամիսներին 6%-ից հասել են մինչև 15%, հատելով միջազգային կրիտիկական սահմանի (15%) շեմը: Երկրորդ, վարկային պորտֆելի կառուցվածքն այնքան էլ հավասարակշռված չէ և թույլ է դիվերսիֆիկացված ըստ ոլորտների, ինչի մասին է վկայում հիփոթեքային վարկերի գերակշռությունը– 59%: Երրորդ, վարկային պորտֆելի չնչին աճի (2.5%) պայմաններում բանկն էապես ավելացրել է ցպահանջ ավանդների ծավալը (25%), միաժամանակ 8% կրճատելով ժամկետային ավանդների ծավալները: Բայց ներդրումները պետական պարտատոմսերում (այդ թվում նաև հայկական եվրապարտատոմսերում) բանկն ավելացրել է 20%: Ցուցանիշների նման դինամիկայի պայմաներում բանկի շահույթի կտրուկ աճը կարելի է համարել անսահմանափակ, քանի որ տոկոսային եկամուտները, որոնք հիմնականում ձևավորվում են վարկավորման հաշվին, հայտնվեցին խորը անկման մեջ, իսկ ոչ տոկոսային եկամուտների փոքր ծավալները, չնայած աճել էին, չկարողացան ապահովել հաշվեկշռով նշված շահույթը: Ենթադրել անգամ հնարավոր չէր, որ շահույթի կտրուկ աճը կարող էր տեղի ունենալ վարկային պորտֆելի առողջացումից, քանի որ բանկի ստանդարտ վարկերը շարունակում էին կրճատվել, իսկ ռիկային խմբերը վերադասավորվում դեպի վատթարացման կողմը: Այստեղ միայն առաջանում է խոշոր բաժնետերերիի կողմից փոքր բանկերին անվերադարձ աջակցելու հարցը, ինչը կիրառվում է միջազգային պրակտիկայում, ինչն ուղղակիորեն հաշվի է առնվում բանկի եկամուտներում, և որպես արդյունք`ավելացնում շահույթը: Չէ որ 2016-ի 9 ամիսներին Հայկական զարգացման բանկը զուտ շահույթն ավելացրել է 9 անգամ, ինչն, իր հերթին, ավելացրել է կուտակված շահույթը 35.6%, և որպես արդյունք, կապիտալն ավելացել է 18%:
Այսպես թե այնպես, անգամ նման սխեմայի պայմաններում, մինչև կապիտալի 30 մլրդ դրամի նորմատիվի ապահովումը բանկին չէր բավարարում 18 մլրդ.դրամ: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ բաժնետերերի բոլոր ջանքերը, փաստորեն, ուղղված էին բանկի «արժանապատիվ» վաճառքի իրականացմանը:
Նշենք, որ Զարգացման Հայկական Բանկի ակտիվները 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել են 68 մլրդ դրամ, տարեկան անկումը`2%, ընդհանուր պարտավորությունները- 56.2 մլրդ դրամ, տարեկան անկումը`5%: Ընդհանուր ակտիվները կազմել են 11.8 մլրդ դրամ, իսկ կուտակված շահույթը`6.9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`44,2 մլրդ դրամ, ժամկետային ավանդներ` 43,3 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`7.4 մլրդ դրամ: Տարվա առաջին 9 ամիսները Բանկը եզրափակել է 1,2 մլրդ դրամ զուտ շահույթով, նախորդ տարվա 131 մլն դրամի փոխարեն:
2016-ի հոկտեմբերի 1-ի դրոթւյամբ «Զարգացման Հայկական Բանկ» ՓԲԸ մեծամասնական բաժնետերերն են` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը`19.98%, Ռաֆիկ Հայրապետյանը 19.65% և բանկի հին բաժնետերերից մեկը` Գրիգոր Թերմենջյանը (ԱՄՆ) - 16.03 %: Մնացած 70 -ը մինորիտար բաժնետերեր են: Բանկն ունի 9 մասնաճյուղ, այդ թվում, 4-ը Երևանում և 4-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արարատբանկի ակտիվները 2016 թվականիհոկտեմբերի 1-ին կազմել են 137,5 մլրդ.դրամ, տարեկան աճը`9,3%, ընդհանուր պարտավորությունները`113.4 մլրդ դրամ, ավելանալով 9,7%, կուտակված շահույթը`12.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`70 մլրդ դրամ, ավելանալով`4,7 %, ժամկետային ավանդները`22.5 մլրդ դրամ, ցպահանջ պարտավորությունները`28.7 մլրդ դրամ, ներդրումները պետպարտատոմսերում - 26 մլրդ դրամ, տարեկան աճը`2.3 անգամ: Տարվա առաջին 9 ամիսներն Արարատբանկը եզրափակել է 732.8 մլն դրամ զուտ շահույթով, որից 406.5 մլն.դրամը`երրորդ եռամսյակում, եռամսյակային աճը`գրեթե 3 անգամ: Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքում, վերջին նոյեմբերյան էմիսիայից հետո, 72.73% -ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 18.14% -ը` ՎԶԵԲ-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, մնացածը 0 55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: Բանկն ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը Երևանում, 26-ը ՀՀ մարզերում և 1-ը`Ղարաբաղում:
↧